Արփի Գաբիելյանը լուսանկարվել է «հոլիվուդյան աստղերի» հետ (լուսանկարներ)
Ժամանց
Դերասանուհի Արփի Գաբիելյանը Լոս Անջելեսում այցելել է Մադամ Տյուսոյի թանգարան և լուսանկարվել հոլիվուդյան աստղերի մոմե արձանների հետ։
Արփին Իստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել Լեոնարդո ԴիԿապրիոյի, Էյս Վենտուրային մարմնավորած Ջիմ Քերրիի և Էնթոնի Հոփքինսի հետ, ով «Գառնուկների լռությունը» ֆիլմում մարմնավորել է Հաննիբալ Լեկտերին։
