Հայտնի է դարձել Բայդենի երկու հրաժեշտի ելույթների բովանդակությունը
ԱՄՆԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը նախատեսում է պետության ղեկավարի պաշտոնը թողնելուց առաջ երկու անգամ ելույթով դիմել ամերիկացիներին։ Այս մասին հաղորդում է NBC News-ը։
Լրագրողներին հայտնի է դարձել, որ հունվարի 12-ին Սպիտակ տան ղեկավարը հանդես կգա իր առաջին ելույթով։ Այն նվիրված կլինի նրա՝ արտաքին քաղաքականության մեջ ձեռքբերումներին։
Մասնավորապես, Բայդենը կհայտարարի ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի ֆինանսավորման շնորհիվ երկրի դիրքերի ամրապնդման մասին։ Բացի այդ, նա կխոսի հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պետությունների հետ հարաբերությունների զարգացման մասին։
Հաջորդիվ նախագահը հանդես կգա երկրորդ ելույթով, որում կամփոփի հանրային ծառայողի իր աշխատանքը։ Բայդենը կկիսվի պետության ղեկավարի պաշտոնում իր վերջին չորս տարիների մասին և կընդգծի տասնամյակներ առաջ ունեցած իր ձեռքբերումները:
Ամերիկայի ընտրված առաջնորդ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը նախատեսված է 2025 թվականի հունվարի 20-ին։ Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Էնդրյու Բեյթսի խոսքով՝ Ջո Բայդենը և նրա կինը՝ Ջիլ Բայդենը, մտադիր են կատարել ընտրություններից առաջ տված խոստումը և մասնակցել արարողությանը։