Վաչե Թովմասյանը ներկա է գտնվել «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը (տեսանյութ, լուսանկարներ)
«Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը, որը կինոաշխարհի ամենասպասված իրադարձություններից է, 2025-ի հունվարի 5-ին անցկացվել է 82-րդ անգամ՝ արժևորելով ոլորտի ներկայացուցիչների կատարած աշխատանքը:
Մրցանակաբաշխությանը ներկա են գտնվել նաև դերասաններ Կարեն Կարագուլյանը և Վաչե Թովմասյանը։
Վաչեն Ինստագրամի իր էջում կադրեր է հրապարակել մրցանակաբաշխությունից, որոնցից մեկում պատկերված է հայտնի դերասան Քոլին Ֆարելի հետ։
Հիշեցնենք, որ կինոռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը, որում նկարահանվել են նաև հայ դերասանները, առաջադրվել էր հեղինակավոր «Ոսկե գլոբուս» մրցանակի։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու