Թրյուդոն հայտարարել է Կանադայի վարչապետի պաշտոնից հեռանալու մասին
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է կառավարության ղեկավարի և Լիբերալ կուսակցության առաջնորդի պաշտոնը լքելու մտադրության մասին՝ կուսակցության նոր ղեկավարի ընտրությունից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Իմ կարիերայի ընթացքում իմ ձեռք բերած յուրաքանչյուր հաջողություն հնարավոր է դարձել ընտանիքիս աջակցությամբ և խրախուսմամբ: Երեկ ընթրիքի ժամանակ ես կիսվեցի այս որոշմամբ իմ երեխաների հետ, իսկ այսօր կիսում եմ այն ձեզ հետ։ Ես մտադիր եմ հրաժարական տալ Կանադայի Լիբերալ կուսակցության առաջնորդի և Կանադայի վարչապետի պաշտոններից, հենց որ կուսակցությունը ընտրի նոր առաջնորդ»,- ասել է Թրյուդոն, ում ելույթը հեռարձակել են կանադական բոլոր առաջատար հեռուստաալիքները։
Թրյուդոն ընդգծել է, որ կշարունակի կատարել իր պարտականությունները, քանի դեռ այս գործընթացը չի ավարտվել։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու