ԱՄՆ Կոնգրեսը պաշտոնապես Թրամփին ճանաչել է նախագահական ընտրությունների հաղթող
ԱՄՆԱՄՆ Կոնգրեսը համատեղ նիստի ժամանակ հաստատել է երկրում անցկացված նախագահական ընտրությունները, որոնց արդյունքում` պետության ընտրված ղեկավար է դարձել Դոնալդ Թրամփը, հայտնում է Reuters-ը։ Նա հավաքել է 312 ընտրական ձայն՝ անհրաժեշտ 270 և 77,3 միլիոն համաժողովրդական ձայներով։
Քվեարկության արդյունքները կարդացել է ներկայիս փոխնախագահ Կամալա Հարիսը, ով Սենատի ղեկավարն է։ Թրամփը չի ներկայացել հաստատմանը, բայց իր Truth Social սոցիալական ցանցում գրել է. «Այսօր Կոնգրեսը հաստատում է մեր մեծ ընտրությունների հաղթանակը՝ հիանալի պահ MAGA-ի (Маke America Great Again` «Դարձնե՛նք Ամերիկան կրկին հզոր»՝ Թրամփի կարգախոսը-խմբ․) պատմության մեջ»:
Դահլիճում է եղել ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը։ Հանրապետական կուսակցությունը ստացել է նաև Սենատի և Ներկայացուցիչների պալատի տեղերի մեծամասնությունը։