72-ամյա մայրս չի կարողանում օգտվել հանրային տրանսպորտից, քանի որ հեռախոսի մեջ չունի միակ վճարման միջոց հանդիսացող ծրագիրը․ քաղաքացի
ՀրապարակումներՖեյսբուքյան օգտատերն ահազանգում է․ «Արդեն չորրորդ օրն է, որ 72-ամյա մայրս՝ Անահիտը, նույնիսկ տեսականորեն էլ չի կարող օգտվել հանրային տրանսպորտից, քանի որ հեռախոսի մեջ չունի միակ վճարման միջոց հանդիսացող ծրագիրը, ընդ որում նա նաև չգիտի էլ, թե ինչպե՞ս այն ներբեռնի հեռախոսի մեջ և օգտագործի: Վստահ եմ, մորս վիճակի շատ մարդիկ կան»: