Նիկոլ Փաշինյանին իր ֆեյսբուքյան էջում հարց եմ ուղղել. Հայկ Մարության
ԲլոգոսֆերաՆիկոլ Փաշինյանին իր ֆեյսբուքյան էջում հարց եմ ուղղել՝ կապված տրանսպորտի թանկացման հետ: Այս մասին հայտնում է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Սիրելի հայրենակիցներ,Քանի որ Երևանի քաղաքային իշխանությունները խելքները գլուխները չեն հավաքում ու այնուամենայնիվ փորձում են փետրվարի 1-ից տրանսպորտը թանկացնել, և քանի որ նրանց հետ խոսելն այլևս անիմաստ է, Նիկոլ Փաշինյանին իր ֆեյսբուքյան էջում հարց եմ ուղղել՝ կապված տրանսպորտի թանկացման հետ: Ակնկալում եմ պատասխան՝ այս կարևոր խնդրի վերաբերյալ։ https://www.facebook.com/reel/509615052240099»,-նշել է նա։