Ում համար թանկ է Հայաստանը՝ Եռաբլուրով, Սարդարապատով ու Ծիծեռնակաբերդով, պետք է համախմբվեն ընդդեմ Հայաստանի ադրբեջանացման՝ սառեցնելով ներքաղաքական տարաձայնությունները․ Էդուարդ Շարմազանով
ԲլոգոսֆերաՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ըստ էության Ալիևը հանձնարարեց Փաշինյանին ջախջախել ազգային-պետական ուժերին։
Քիչ առաջ Փաշինյանի «կառուցողական գործընկերը» մի քանի ուշագրավ հայտարարություն արեց։
Սկզբում նա նշեց, որ «Զանգեզուրի միջանցքը բացվելու է»։
Երկրորդ՝ Բաքվի «սուլթանը» Հայաստանն անվանեց «ֆաշիստական պետություն» ու հանձնարարեց Նիկոլին վերջ տալ փաստացի ազգային-պետական ուժերի գոյությանը։
Իսկ դա կլինի Հայաստանի Հանրապետության վերջը։
Ակնհայտ դարձավ, որ Փաշինյանի վրա դրված է Ալիևի շահերի պաշտպանի կամ դեսպանի գործառույթ։
Ալիևի հայտարարությունը պետք է բոլորիս համար սթափության զանգ լինի։
Ում համար թանկ է Հայաստանի Հանրապետությունը՝ Եռաբլուրով, Սարդարապատով ու Ծիծեռնակաբերդով, պետք է համախմբվեն ընդդեմ Հայաստանի ադրբեջանացման՝ սառեցնելով ներքաղաքական տարաձայնությունները։
Հակառակ դեպքում լավ բան մի սպասեք»,-գրել է նա: