Ալիևի լկտի սպառնալիքները հետևանք են թուրքամետ քաղաքականության, որը ՀՀ «հպարտ քաղաքացիները» ճանաչում են որպես «խաղաղության դարաշրջան». Արման Աբովյան
ԲլոգոսֆերաԱրման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ալիևի այսօրվա լկտի սպառնալիքները և վիրավորանքները ուղիղ հետևանք են այն հիմար, հակահայկական , թուրքամետ քաղաքականությանը, որը հայաստանյան «հպարտ քաղաքացիները» ճանաչում են որպես «խաղաղության դարաշրջան»:
Ես անձամբ հազար անգամ զգուշացրել եմ, որ հայկական կողմի բոլոր իբր խաղաղասիրական քայլերը և ռազմավարական դիրքերի զիջումները անխուսափելի բերելու են մի հանգրվանի, երբ թուրք-ադրբեջանական վիժվածքները ուղիղ պահանջելու են Հայաստանին ինքնակամ ոչնչանալ , հակառակ դեպքում սպառնալու են պատերազմով։
Ալիևը այսօր ուղիղ և անկաշկանդ հայտարարեց, որ իր նպատակն է ուղղակի Հայաստանի ոչնչացումը։
ԵՒ այս պարագայում ունեմ մի հարց բոլոր նրանց , ովքեր հակահայկական քարոզչությունից ապուշացած ամեն "պաձյեզդի" տակ խոսումեին, որ "Ղարաբաղը տանք , հանգիստ ապրենք"։
Հն՞... հանգիստ ապրու՞մ եք»: