Հայաստանի անվտանգային վակուումն անընդհատ կխորանա, քանի դեռ պարտության սիմվոլ իշխանությունները չեն հեռացել. Արա Պողոսյան
ԲլոգոսֆերաՔաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.
«Անգամ Հայաստանի համար մահացու` փաշինյանական խաղաղության կոնցեպտը կարելի է ասել, որ ձախողված է։ Ալիևը որևէ կերպ չի ուզում հրաժարվել իր օրեցօր աճող պահանջներից։
Հայաստանի համար իրական անվտանգային վակուում է ստեղծվել, ու դա անընդհատ կխորանա, քանի դեռ պարտության, ձախողումների, ինքնակործանման սիմվոլ իշխանությունները չեն ինքնախոստովանվել և հեռացել իշխանական աթոռներից։
Միեւնույն ժամանակ, քանի դեռ իշխանության հավակնորդների շարքում առաջ չեն եկել պրոֆեսիոնալներ, ովքեր պատրաստ են վերցնել պատասխանատվություն, կրել պատասխանատվություն և հարկն եղած դեպքում ապացուցել պատասխանատու լինելու իրենց կարողությունները։