Բոլոր իբր խաղաղասիրական քայլերը և ռազմավարական դիրքերի զիջումներն անխուսափելի բերելու են մի հանգրվանի․ Արման Աբովյան
Բլոգոսֆերա
ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական մեկնաբան Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Ալիևի այսօրվա լկտի սպառնալիքները և վիրավորանքները ուղիղ հետևանք են այն հիմար, հակահայկական, թուրքամետ քաղաքականությանը, որը հայաստանյան «հպարտ քաղաքացիները» ճանաչում են` որպես «խաղաղության դարաշրջան»:
Ես անձամբ հազար անգամ զգուշացրել եմ, որ հայկական կողմի բոլոր իբր խաղաղասիրական քայլերը և ռազմավարական դիրքերի զիջումներն անխուսափելի բերելու են մի հանգրվանի, երբ թուրք-ադրբեջանական վիժվածքները ուղիղ պահանջելու են Հայաստանին ինքնակամ ոչնչանալ, հակառակ դեպքում սպառնալու են պատերազմով։
Ալիևը այսօր ուղիղ և անկաշկանդ հայտարարեց, որ իր նպատակն է ուղղակի Հայաստանի ոչնչացումը։
Եվ այս պարագայում ունեմ մի հարց բոլոր նրանց, ովքեր հակահայկական քարոզչությունից ապուշացած ամեն «պաձյեզդի» տակ խոսում էին, որ «Ղարաբաղը տանք, հանգիստ ապրենք»։
Հը՞ն...հանգիստ ապրո՞ւմ եք»։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում