Զելենսկի․ ՌԴ նավթավերամշակման հզորությունների ավելի քան 55%-ը շարքից դուրս է Մեր երկիրը պետք է մաքրել քաղաքական աղբից. Սուրենյանց (տեսանյութ) Հակաժողովրդական գործընթացները պետք է հստակ գնահատական ստանան. Խաչատրյան (տեսանյութ) 141 բախում մեկ օրում․ ինչ է հայտնում Կիևը ռազմաճակատից Միջուկային վթարի վտանգն աճում է․ 38 երկրի կարգավորիչները զգուշացնում են Մասիս Մելքոնյանի բախտը բերել է, որ իր գործը չի ընկել հենց Մասիս Մելքոնյանի մոտ. Ղազարյան (տեսանյութ) «Ռուսաստանի պահանջներն անհեթեթ են»․ Կալասը նախ հրադադար է պահանջում Հարվածներ Դնիպրոյին․ կա զոհ, վիրավորների թիվը հասել է 13-ի Ասիական «Եվրատեսիլի» առաջին հաղթողը հայտնի է․ հաղթանակը՝ Ֆիլիպիններին Փաշինյանը վախկոտ է, չի կարող մրցակցել Կարապետյանի ու Քոչարյանի հետ. Ղազարյան (տեսանյութ) Գրեթե 8 միլիարդ եվրո Կիևին․ ԵՄ-ն հաստատել է ռեկորդային վճարումը 1 336 անօդաչու մեկ գիշերում․ Ռուսաստանը հայտնում է ռեկորդային հարձակման մասին 

Թավշյա հեղափոխությունից հետո մեր իրավապահ համակարգում ցնցումներ չեն եղել․ Փաշինյան (տեսանյութ)

Տեսանյութեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Ազգային անվտանգության ծառայության հարգելի տնօրեն,
Տնօրենի հարգելի տեղակալներ,
Պարոնայք գեներալներ և սպաներ,

Շնորհավորում եմ բոլորիս Ազգային անվտանգության ծառայության աշխատողի օրվա առիթով և ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել ծառայության և աշխատանքի համար:

2024 թ. կարծում եմ շատ կարևոր տարի էր, այդ թվում՝ Ազգային անվտանգության ծառայության համար: Արդեն նշվեց, որ այս տարի, 2024 թ.-ին կայացրած որոշման արդյունքում, Ազգային անվտանգության ծառայության աշխատողի օրը նշում ենք հունվարի 8-ին, և շարունակելու ենք նշել հունվարի 8-ին: Իհարկե, այս որոշումը կապված էր ծառայության աշխատանքի կազմակերպման ընթացակարգում կատարված օրենսդրական փոփոխությունների հետ, բայց սրա մեջ նաև քաղաքական սիմվոլիկա և բովանդակություն կա, որովհետև Ազգային անվտանգության ծառայությունը պետության, Հայաստանի Հանրապետության անկախության և ինքնիշխանության պահպանման և ամրապնդման կարևորագույն ինստիտուտներից է:

Եվ պիտի հաճույքով արձանագրեմ, որ 2024 թ.-ին նույնպես Ազգային անվտանգության ծառայությունը կատարել է իր առջև դրված խնդիրը: Եվ նաև պիտի ընդգծեմ, որ Ազգային անվտանգության ծառայությունում կատարված փոփոխությունները շատ էական են ժողովրդավարական հասարակության մեջ հատուկ ծառայությունների գործունեության տրամաբանության առումով, որովհետև, գիտեք, կատարված փոփոխությունների հիմնական էությունն այն էր, որ ղեկավար անձնակազմը բնույթով քաղաքացիական հանրային պաշտոն է զբաղեցնում այլևս, բայց սա որևէ կերպ ոչ միայն չի նսեմացնում, այլև ընդգծում է սպայական և զինվորական ծառայության կարևորությունը: Ասել եմ մի քանի առիթներով, բազմիցս՝ համարում եմ, որ սպայական դասն ընդհանրապես ցանկացած պետության համար ողնաշարի նշանակություն ունի առանց չափազանցության և հանդիսանում են պետության, երկրի հենասյունը: Հայաստանի Հանրապետության սպաները, սպայական դասն ընդհանրապես և Ազգային անվտանգության ծառայությունն այս առումով ունի, իհարկե, կարևորագույն նշանակություն:

Ռազմավարական առումով այս թեզը հետագայում ավելի զարգացնելու և ամրապնդելու համար մեր բարեփոխումների օրակարգում ենք ընդգրկել նաև սպայական կրթությունը Հայաստանի Հանրապետությունում ուժեղացնելու օրակարգը: Իմ ընկալումն այն է, որ բացի զինվորական տարբեր ուղղությունների մասնագիտացումից, կա նաև մի ընդհանուր սպայական հոգեբանություն, սպայական կրթություն, սպայական դաստիարակություն, որին Հայաստանի Հանրապետությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի՝ քիչ առաջ իմ նշած տրամաբանությամբ և նկատառումներով:

Պիտի ընդգծեմ, որ իսկապես, 2024 թ.-ին Ազգային անվտանգության ծառայությունն իր գործողություններով և գործունեությամբ միանշանակ մեծացրել է իր նկատմամբ վստահությունը և համոզվածությունը, որ մենք ամեն տարվա հետ ունենք ավելի գործունակ ծառայություն, որն ի վիճակի է ապահովել պետության և հանրության անվտանգությունը:

Նաև հրապարակային տեղեկությունն այն է, որ առնվազն շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել Ազգային անվտանգության ծառայության կողմից: Իհարկե, շատերի համար սա ընդամենը կարճ լրատվական հաղորդագրություն է, երբեմն ընդամենը մեկ-երկու օր, գուցե մի շաբաթ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում ակտիվ շրջանառվող, բայց կարծում եմ, շատերը չեն պատկերացնում, թե ինչ ահռելի աշխատանք է ընկած այս ամենի հետևում: Բայց այստեղ ուզում եմ ընդգծել, որ հենց այս հանգամանքն է կարևոր: Տեսեք, մենք վերջին տարիներին շատ բարդ իրադրությունների միջով ենք անցել, բայց ՀՀ անվտանգությունը և կայունությունը հնարավոր է եղել պահպանել: Օրինակ՝ տարբեր քաղաքական իրադարձություններ երբ տեղի են ունենում, շատ դեպքերում դա որակում ենք՝ անկայունություն և այլն, և այդպես շարունակ: Իմ գնահատականն այդ չէ, որովհետև ժողովրդավարական հանրության մեջ անընդհատ պետք է լինեն և լինելու են դրսևորումներ: Շատ կարևոր է, թե այդ ընթացքում ինչքանով է հնարավոր լինում պահել օրինականությունն ու իրավակարգը:

Եվ մեր պետական մարմինները, այդ թվում՝ Ազգային անվտանգության ծառայությունը, լիարժեք կարողացել են պահել օրենքն ու օրինականությունը, և սա վկայում է մեր իրավապահ համակարգի և Ազգային անվտանգության ծառայության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման մասին: Վերջին տարիներին, իհարկե, Ազգային անվտանգության ծառայության ֆինանսավորումն էականորեն ավելացել է, և այդ ֆինանսավորումն արտահայտվում է ենթակառուցվածքների զարգացմամբ, արտահայտվում է կարողությունների զարգացմամբ, արտահայտվում է նաև Ազգային անվտանգության ծառայության աշխատողների սոցիալական երաշխիքների բարելավմամբ: Եվ ես շատ ուրախ եմ, որ մենք այսպիսի արդյունքներ կարող ենք արձանագրել:

Պիտի ընդգծեմ Ազգային անվտանգության ծառայության հաջող դերակատարումն ու գործունեությունը հակահետախուզության ոլորտում: Մենք այդքան քաղաքական մակարդակներում խոսել ենք գործակալական ցանցերի մասին, խոսել ենք 5-րդ շարասյուների մասին, բայց Ազգային անվտանգության ծառայությանը նախորդ տարիներին հաջողվել է շատ, կներեք, նույնիսկ անհավանական թվացող մեծության ցանցեր բացահայտել: Եվ սա, կարծում եմ՝ ծառայության գործունակության և զարգացման ևս շատ կարևոր ապացույց է:

Ուզում եմ ընդգծել հատուկ ստորաբաժանման ստեղծումը և զարգացումը, որի առանցքային և կարևոր նպատակներից մեկը մեր երկրով անցնող միջազգային կոմունիկացիաների և ընդհանրապես ենթակառուցվածքների գործունեության ապահովումն է:

Հարգելի ներկաներ,

Կրկին ուրախ եմ, որ կարող ենք արձանագրել, և ես հույս ունեմ, որ դա ոչ միայն մեր արձանագրումն է, այլև ծառայության աշխատողների արձանագրումը, որ Ազգային անվտանգության ծառայության ինստիտուցիոնալ կարողությունները մեծանում են, և Ազգային անվտանգության ծառայությունն ամեն առիթով ապացուցում է իր գործունակությունը, իր արդյունավետությունը: Բայց ուզում եմ նաև ընդգծել հետևյալը՝ շատ կարևոր է, որ հիմա այն քաղաքականությունը, որը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, հետևյալն է՝ լավագույն փորձառու կադրերի վրա հենվելով՝ նաև ծառայությունը թարմացնելու պրոցես սկսել: Ճիշտն ասած, երկար ժամանակ այդպիսի ափսոսանք կար, որ երիտասարդների համար Ազգային անվտանգության ծառայությունում աշխատելու գրավչությունը կարծես թե պատշաճ մակարդակի վրա չէ, բայց եթե ճիշտ եմ հասկանում, համենայնդեպս վերջին տարիներին, այդ թվում՝ իրականացված որոշ բարեփոխումների և որոշումների արդյունքում երիտասարդ կադրերի բավականին տեսանելի հոսք կա դեպի Ազգային անվտանգության ծառայություն: Եվ սա շատ կարևոր է, որովհետև մեր հարգարժան փորձառու գեներալները և սպաները, ովքեր երկար տարիներ ծառայում են Ազգային անվտանգության ծառայությունում, շատ կարևոր է, որ այսպես ասած, ժառանգությունը փոխանցելու այդ հնարավորությունը լինի, և երիտասարդները նաև տեսնեն այն ճանապարհը, թե ինչ ճանապարհով են իրենք հասնելու այն աստիճանի, ինչ աստիճանի դահլիճում ներկա բազմաթիվ մարդիկ հասել են:

Սա էլ եմ ուզում ընդգծել, որ, ըստ էության, 2018 թվականին ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո ոչ միայն Ազգային անվտանգության ծառայությունում, այլև մեր իրավապահ համակարգում ցնցումներ չեն եղել: Ես այդ խնդիրն իմ առաջ դրել եմ, որովհետև կապ չունի երկրում ինչ մթնոլորտ է, ինչ է տեղի ունեցել, ինչ է տեղի ունենում, պետական ինստիտուտները պետք է լինեն առանձնահատուկ ուշադրության առարկա, որովհետև եթե որևէ մեկը հարվածում է պետական ինստիտուտին, կապ չունի՝ ընդդիմություն է, իշխանություն է, պաշտոնյա է, շարքային քաղաքացի է, կտրում է այն ճյուղը, որի վրա նստած է: Սա այնքան ակնհայտ բան է, որ այդտեղ քննարկելու բան չկա: Եվ սա է նաև պատճառը, որ ես շատ կարևորում եմ, որ մեր սոցիալ-հոգեբանության մեջ պետությունը և պետականությունը, սրանից բխող պետական ինստիտուտներն ունենան առանցքային տեղ, և այդ տեղը գնալով ավելի ու ավելի մեծանա:

Եվ ուրախ եմ, որ Ազգային անվտանգության ծառայությունն այդպիսի հաջող օրինակներից է, որտեղ պրոֆեսիոնալիզմի լավագույն ավանդույթները պահպանված են: Ազգային անվտանգության ծառայությունը և մենք, ընդհանրապես՝ բոլորս հասկանում ենք, որ ժամանակակից տեխնոլոգիաներն ու աշխարհը շատ արագ են զարգանում: Նույնիսկ ամենամեծ գիտելիքով, ամենամեծ ինտելեկտով, ամենալավ կրթությամբ ուղղակի տեղում կանգնած մնալով՝ կարելի է կիլոմետրերով հետ մնալ, որովհետև այն արագությամբ է այսօր զարգանում... Դրա համար ոչ մի ամոթ բան չկա, հարգելի գործընկերներ, որ մենք ասում ենք, որ այո՛, կրթությունը պետք է դառնա ամենօրյա զբաղմունք, սեփական գիտելիքները, հմտությունները հարստացնելը, հղկելը, փորձարկելը, հասկանալը, թե մեր իմացած վստահելի գիտելիքից կամ հմտությունից որն է արդեն հնացած: Այդպիսի բան էլ կա, հմտություն կա, որ քսան տարի առաջ շատ էֆեկտիվ էր, այդ հմտությունն այսօր ոչ միայն էֆեկտիվ չի աշխատում, այլև աշխատում է քո դեմ: Հետևաբար՝ դա էլ պետք է իմանանք, որ այդ հմտությունը՝ վերջ, մենք արխիվացրինք որպես պատմական արժեք, թանգարանում պահում ենք, որ իմանանք՝ ժամանակին այդպիսի բան էլ է եղել: Եվ շատ ուրախ եմ, որ հենց ծառայության ներսում այս տրամադրությունը կա, որ այո՛, փոփոխվող աշխարհում պետք է փոխվել և վերափոխվել: Եվ սա այն կարևոր երաշխիքներից է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը կշարունակի զարգանալ և հաջողություններ ունենալ:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Ազգային անվտանգության ծառայության աշխատողի օրվա առիթով և շնորհակալություն հայտնում բոլորիդ Հայաստանի Հանրապետությանը ձեր ծառայության համար: Շնորհակալ եմ»:

Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ, հայրենիքի անվտանգության, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ մի խումբ աշխատակիցների պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ ՌԴ նավթավերամշակման հզորությունների ավելի քան 55%-ը շարքից դուրս էՄեր երկիրը պետք է մաքրել քաղաքական աղբից. Սուրենյանց (տեսանյութ) Լիտվան քննարկում է Ռուսաստանի հետ սահմանը փակելու հարցը՝ հետևելով Էստոնիայի օրինակինՀակաժողովրդական գործընթացները պետք է հստակ գնահատական ստանան. Խաչատրյան (տեսանյութ) 141 բախում մեկ օրում․ ինչ է հայտնում Կիևը ռազմաճակատիցՄիջուկային վթարի վտանգն աճում է․ 38 երկրի կարգավորիչները զգուշացնում ենՄասիս Մելքոնյանի բախտը բերել է, որ իր գործը չի ընկել հենց Մասիս Մելքոնյանի մոտ. Ղազարյան (տեսանյութ) Reuters. ՄԱԿ-ը հոգնել է ուկրաինական օրակարգից«Ռուսաստանի պահանջներն անհեթեթ են»․ Կալասը նախ հրադադար է պահանջումՀարվածներ Դնիպրոյին․ կա զոհ, վիրավորների թիվը հասել է 13-իԱսիական «Եվրատեսիլի» առաջին հաղթողը հայտնի է․ հաղթանակը՝ ՖիլիպիններինԲանգլադեշը մտադիր չէ վերաքննել Շեյխ Հասինայի գործըՓաշինյանը վախկոտ է, չի կարող մրցակցել Կարապետյանի ու Քոչարյանի հետ. Ղազարյան (տեսանյութ) Գրեթե 8 միլիարդ եվրո Կիևին․ ԵՄ-ն հաստատել է ռեկորդային վճարումըԲելգիայի վարչապետը կրկին փորձել է իր հրաժարականը ներկայացնել թագավորին1 336 անօդաչու մեկ գիշերում․ Ռուսաստանը հայտնում է ռեկորդային հարձակման մասինՀովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամի կողմից uպանություն պատվիրելու քրվարույթի նախաքննությունն ավարտվել է «Խաղաղություն՝ դարերով», բայց պատերազմը շարունակվում է․ Պեսկովի հայտարարությունըԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմի նկատմամբ«ԱՄՆ-ն այլ ճանապարհ ընտրեց»․ Արաղչին հարևաններին ուղղված նոր ուղերձ է հղելԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 16-ին «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն»․ Գուտերեշն ԱՄՆ-ին ու Իրանին բանակցության կոչ է անումՀորմուզից բացի՝ ևս մեկ նեղուց․ Եմենի ուժերը հետ են քաշվում Բաբ էլ ՄանդեբիցՍևանում սիգ որսալն արգելվում է․ վերահսկողությունը կտրուկ կուժեղացվի Բաքվում ձերբակալվել է փաստաբան Էլչին Ամիրովը, որը ներկայացնում էր Դավիթ Իշխանյանի շահերըԲըրնհեմ. Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալով ավելի շատ կորցրեց, քան շահեց 2018-ի ընկալումը չի եղել նրա մասին, որ 2026-ին ռեկորդային թվի քաղաքական բանտարկյալներ ունենանք. ՎարդեւանյանՎեց զոհից հետո՝ ծանր մեղադրանք․ ամերիկացի մայորը հակադարձում է ՊենտագոնինԿասեցվել է «ԻԳԻԹ»-ի թթվասերի արտադրամասի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ խախտումներ Նախ՝ պատերազմի ավարտ, հետո՝ ստուգումներ․ Թեհրանի պայմանը միջուկային օբյեկտների համարՄերցն այլևս չի կարող ինքնաթիռ վարելԱշխարհի առաջատար համալսարաններում սովորողների զորակոչի տարիքային շեմը կփոխվի. նախագիծԱՄՆ-ի երրորդ ավիակիրն արդեն Մերձավոր Արևելքում է․ ինչ է հայտնի տեղակայման մասին Ո՞վ է ասում, որ բնական մահ է սա. ես իրավունք ունեմ այդ կասկածը հայտնելու. ՆահապետյանՊեսկովը մեկնաբանել է Էստոնիայի կողմից Ռուսաստանի հետ սահմանը փակելու որոշումը«Թշնամանք չկա»․ Ռիհաննան պատասխանել է աղմկահարույց վեճի մասին լուրերինՀորմուզում նոր հարված․ նավթատարի շարժիչային հատվածում հրդեհ է բռնկվելՇենժենում՝ ԱԽՏՀ գագաթնաժողովի անցկացման տարածքում, ուժեղացվել են անվտանգության միջոցառումներըՀրազդանում 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է մոտ 1,8 կիլոգրամ կանեփանման զանգված (տեսանյութ) Ձեռք ձեռքի՝ Հոլիվուդում․ Ջեների ու Շալամեի նոր համատեղ հայտնվելըՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի գործն ուղարկվել է դատարանԵՄ խորհուրդը հաստատել է Ուկրաինային 8 միլիարդ եվրոյի նոր տրանշի հատկացումըԿարմիր գծեր էր անցել, իսկ Հ1-ը լավ արեց, որ չմոնտաժեց. Բորիս Մուրազին՝ եթերային միջադեպի մասինՂարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրի հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է ևս 6 ամսով 8 առաջադրումից հետո՝ առաջին «Օսկարը»․ Գլեն Քլոուզի հուզիչ երեկոնՎրաստանը հայտարարել է, որ ԵՄ-ն չի գործում ինքնիշխանորենԱշխատանքային խորհրդակցություն Կոտայքի մարզպետի աշխատակազմում6 ամիս արցունք, 20 նոր երգ․ Ջենիֆեր Լոպեսի անկեղծ խոստովանությունըԿրթությունը՝ վստահության հարթակ. Թամարա Վարդանյանը՝ Հայ-ռուսական II գիտակրթական համաժողովի պանելային քննարկման մոդերատորԱմերիկյան կործանիչը աղետի ազդանշան է տվել ԱՄԷ-ի տարածքի վրայով
Ամենադիտված