Ռուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում կայունությամբ. Պեսկով
Արտաքին ՔաղաքականՌուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ, կայունությամբ, կանխատեսելիությամբ և վստահության մթնոլորտով, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Սա մեզ համար հեռավոր տարածաշրջան չէ։ Ռուսաստանն, ըստ էության, այս տարածաշրջանի երկիր է՝ Հարավային Կովկասի: Մենք ցանկանում ենք, որ Կովկասը ունենա խաղաղություն, կայունություն, կանխատեսելիություն, փոխվստահության և անվտանգության մթնոլորտ»,- ասել է Պեսկովը։