Փաշինյանը հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հետ (տեսանյութ)
ՔաղաքականՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ալի Աքբար Ահմադիանին:
ՀՀ ԱԽ քարտուղարը ողջունել է ԻԻՀ ԱԱ ԳԽ քարտուղարի այցը Հայաստան և ընդգծել բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը, որոնք հիմնված են Հայաստան-Իրան երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների զարգացման անհրաժեշտության վրա: Ա.Ա.Ահմադիանն իր հերթին նշել է, որ երկկողմ հարաբերություններն ունեն ամուր հիմքեր և որևէ բան չի կարող փոխել կամ խարխլել դրանք:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային գործընթացներին և այդ համատեքստում Հայաստան-Իրան փոխգործակցության հեռանկարներին: