ԱՄՆ-ում ոստիկանը գնդակահարել է Թրամփի կողմից ներում է շնորհված ամերիկացուն
ԱՄՆ
ԱՄՆ Ինդիանա նահանգում ոստիկանը կրակել և սպանել է Վաշինգտոնի Կապիտոլիումի գրոհի մասնակից Մեթյու Շաթլին, ում ներում է շնորհել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին հայտնում է ABC7 հեռուստաալիքը։
Ավտոմեքենայի կանգառի ժամանակ շերիֆի տեղակալը փորձել է ձերբակալել իրավախախտին, սակայն նա դիմադրել է։ Սկսվել է ծեծկռտուք, որի ժամանակ ոստիկանը մահացու վիրավորել է Շաթլին։
Ոստիկանության տվյալներով՝ մահացածի մոտ զենք է եղել, սակայն կրակոցի պատճառը դեռևս հայտնի չէ։
2023 թվականին Մեթյու Շաթլը դատապարտվել է վեց ամսվա ազատազրկման՝ իրեն մեղավոր ճանաչելով Կապիտոլիումի շենք ներխուժելու մեջ։ Մինչ այս նա արդեն բանտում էր՝ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու