Մեր բանակի 2/3-ը չի մասնակցել 44–օրյա պատերազմին․ Արտակ Զաքարյան
Քաղաքական![Մեր բանակի 2/3-ը չի մասնակցել 44–օրյա պատերազմին․ Արտակ Զաքարյան](/rs.php?image=/disc/28-01-25/d5cf1fbf152aa249932f82ede25c3eda.jpg&w=780)
Ես վստահ կարող եմ ասել, որ մեր բանակի 2/3-ը չի մասնակցել 44–օրյա պատերազմին։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ դա ինչ է նշանակում: Այս մասին «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
«Պատերազմի ամբողջ բեռը հիմնականում եղել է Արցախի պաշտպանության բանակի վրա։ Զինված ուժերի 2/3-ը չի մասնակցել մարտական գործողություններին: Ինչ վերաբերում է սպառազինության տեսակներին, այո՛, սպառազինության շատ տեսակներ ոչ միայն չեն օգտագործվել, այլ իրենց անփույթ և անպատասխանատու վերաբերմունքի պատճառով պատերազմի առաջին օրը խոցվել են մշտական տեղակայման վայրերում առանց մարտակարգի անցնելու: Որոշ մասը դիտավորյալ, որոշ մասը անփութորեն, որոշ մասը անպատասխանատու ձևով, այնուամենայնիվ ամեն ինչ արել են, որպեսզի պարտվեն: 44 օրյա պատերազմում մենք կարող էինք չպարտվել, եթե մի փոքր բարեխիղճ և պատասխանատու ղեկավար ունենար Հայաստանը:
Ես նույնիսկ զարմանում եմ, երբ գլխավոր շտաբի պետը ասում է՝ մեր առաջ դրած խնդիր լուծում ենք, բայց ամբողջ հույսը դրել է սահմանազատման հանձնաժողովի վրա: Օկուպացված երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի կողմից նման հայտարարություններ անելը առնվազն պատվաբեր չէ»,-ասաց նա:
![](https://lurer.com/banners/armflix.jpg)