Մեզ ՌԴ-ից 50 հազար տոննա ձրի զենք են նվիրել՝ ամբողջությամբ պիտանի. Արտակ Զաքարյան
Քաղաքական
Միշտ չէ, որ սպառազինության շուկաները լինում են ստաբիլ, նաև երկրի խնդիրն է իր առջև դրված խնդիրներից ելնելով, իր զինված ուժերը զարգացնելու միտումով փնտրել այնպիսի շուկաներ, որոնք էժան են, հասանելի են և հնարավոր է այդ շուկաներից ձեռք բերվող զինատեսակները, սպառազինությունը և տեխնիկան ներդաշնակեցնել քո մնացած ստորաբաժանումների մարտական խնդիրներին։ Այս մասին «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
«Հուսով եմ, որ մենք հնարավորություն ունենալու ենք վերադառնալու մեր ռազմավարական դաշնակցի հետ ռազմատեխնիկական համագործակցությանը։ Հուսով եմ, որ մենք նաև Արևմուտքում էլ, Սրևելքում էլ ունենալու ենք նոր գործընկերներ ռազմատեխնիկական համագործակցության տեսանկյունից։ Աշխարհում անհնարին ոչինչ չկա։ Քանի որ սրանց եկել են ձախողելու, իրենց համար պատճառներ են պետք, իսկ պատճառների փնտրտուքի հարցում իրենք չեմպիոններ են»,-ասաց նա:
Հարցին, թե ՀՀԿ-ի իշխանության տարիներին եղե՞լ են դեպքեր, որ Ռուսաստանին զենքի համար վճարենք, բայց զենքը չտան, նա պատասխանեց. «Չի եղել նման բան, մեզ 50 հազար տոննա ձրի զենք են նվիրել, ու դրանք ամբողջությամբ պիտանի են եղել»:


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ