ԳՇ պետն ինչու՞ է հագել այդ համազգեստը, եթե ասելիք չունի, գոնե պիտի լռի. Բագրատ Սրբազան
Քաղաքական
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Ջերմուկում ասում էր՝ ադրբեջանցիները քաղցած կամ իր բառով ասած՝ սոված կմնան, կթողնեն կգնան։ Գնացե՞լ են: Այս մասին «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում ասաց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
«Զինված ուժերի շտաբի պետն ասում է՝ խաղաղության հետ կբերե՞նք տարածքները։ Է բա ինչի՞ է այդ համազգեստը ինքը հագել: Թոշակ, փող, աշխատավարձ, տուն պահելու համա՞ր: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ուղղակի իրավունք չունի դրա մասին խոսելու: Ինքը եթե ասելիք չունի, գոնե պիտի լուռ մնա։ Թող մյուսները խոսեն դրա մասին, ովքեր որ կան, ոչ ինքը»,– ասաց նա:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու