«Սուտի հերոսները հիմա ազատության մեջ քայլում են...»․ Միքայել Արզումանյանի առողջական վիճակը վատ է
Հասարակություն
Mediahub.am-ը գրում է․
Այս տարի կլրանա 3-րդ տարին, ինչ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը կալանքի տակ է։ Հարազատներն ու պաշտպանները պնդում են՝ ապօրինի:
Նրան մեղադրանք էր ներկայացվել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող «Արեգասար» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին, իբր, «նահանջ» հրաման տալու համար։
Այսօր՝ հունվարի 28–ին, երբ բոլորը նշում են ՀՀ Զինված ուժերի կազմավորման օրը, Միքայել Արզումանյանը շարունակում է մնալ կալանքի տակ: Ավելին՝ նա առողջական վատ վիճակում է. քույրը՝ Ծովինար Խաչատրյանը, MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ Արզումանյանի առողջական վիճակը շատ վատ է, ճնշումն է բարձր, մի քանի անգամ նրան տարել են բժշկական կենտրոն զննման, բայց ոչ մի արդյունք դա չի տվել։
«Բժիշկները չեն այցելել, իրեն են տարել հիվանդանոց, հիվանդանոցում էլ ասում են՝ Միքայել Արզումանյանը կարիք ունի հետազոտման, բայց ոչ մի բան էլ չեն անում»,- նշեց նա։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու