ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն ու Ռոբերտ Վասը Աբու Դաբիում քննարկել են համագործակցության նոր հեռանկարները
ՀասարակությունՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հունվարի 28-ին Աբու Դաբիում անցկացվող «Ռաիսինա՝ Մերձավոր Արևելք» համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել «GLOBSEC»-ի նախագահ Ռոբերտ Վասի հետ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են համագործակցության նոր հեռանկարները, այդ թվում՝ հետազոտական և վերլուծական ոլորտներում:
Հատուկ անդրադարձ է կատարվել նախորդ տարի Երևանում մեկնարկած «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին, վերջինիս շրջանակներում հետագա փոխգործակցության հնարավորություններին և ձևաչափերին: