Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Բեռլինի Թանգարանային կղզու ավելի քան 50 նմուշ՝ Հայաստանի պատմության թանգարանում ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի կողմից օկուպացված շրջաններում ընտրությունների համար․ Կալլաս Մարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. Մբապե Իրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել են Թուրքիան և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ կապված հարցեր Ո՞վ կլինի Ծառուկյանի հաջորդ մրցակիցը. UFC-ի նախագահը բացում է փակագծերը Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով Նիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ) Պարգևատրումներ՝ Անկախության տոնին․ Նեթանյահուի համար վատ լուր. ՄՔԴ-ն չի նահանջում (տեսանյութ) «Խաղաղ ժամանակներում ենք ապրում» ասողը թող ճակատին գրի՝ տականք, սրիկա, պոռնիկ․ Հայրիկյան (տեսանյութ) Համատեղ նախագծերի իրականացումը նպաստում է Հայաստանի զարգացմանը. Եվրասիական տնտեսական հանձնաժողով 

Ո՞վ է ՊԵԿ-ի ստվերային ՆԱՎ-ի պետը․ համակարգում կրակն են ընկել Էդուարդ Հակոբյանի դատախազ ընկերոջ ձեռքը

Քաղաքական

MediaHub-ը գրում է․ 

Մենք երեկ գրել էինք, որ Պետեկամուտների նորանշանակ նախագահ Էդուարդ Հակոբյանը կադրային ջարդ է սկսել և պրոֆեսիոնալ, փորձառու կադրերին հանում, իր ծանոթ-բարեկամներին, ընկերներին, հարևանին, բաջանաղին ու ազապ-բաշիին է նշանակում, որոնք առանձնապես որևէ առնչություն չունեն հարկային կամ մաքսային ոլորտի հետ։

Ամենախնդրահարույց նշանակումներից մեկը, որը հարուցել է ՊԵԿ աշխատակիցների տարակուսանքն ու դժգոհությունը, ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության դեռևս չնշանակված պետի նշանակումն է, ինչի մասին MediaHub-ը երեկ հիշատակել էր։ Հիշեցնենք, ՆԱՎ-ի պետը Գոռ Բակլաչյանն էր, որը Ռուստամ Բադասյանի մտերիմներից է, և Բադասյանի ազատվելուց հետո առաջինն ինքը դիմում գրեց ու հեռացավ։ Տևական ժամանակ է՝ այս պաշտոնը թափուր էր, հիմա էլ է դե յուրե թափուր մնում, բայց դե ֆակտո կա մարդ, ով ստվերային կերպով ՆԱՎ-ի պետ է աշխատում ՊԵԿ-ում։ Խոսքը Էդուարդ Հակոբյանի ընկերոջ՝ Գառնիկ Մարգարյանի մասին է, ով հաստիքով այս պահին խորհրդականն է, բայց փաստացի ՆԱՎ-ի պետ է աշխատում։

Պաշտոնապես, սակայն, ինչպես հայտնեցին մեզ ՊԵԿ-ից, Ներքին անվտանգության վարչության պետի գործառույթներն իրականացնում է Ղազար Ղազարյանը՝ Փաշինյանի երբեմնի թիկնապահներից մեկն ու նրա ուսապարկը բռնողը։ Ղազարին շատերը հենց դրանով են հիշում, որ նա դեռ 2018 թվականի հեղափոխություն կոչվող իրադարձությունների ժամանակ մշտապես Փաշինյանի հետ էր և նրա ուսապարկն էր պահում։ Բայց իշխանության գալուց երկու տարի անց՝ 2020 թվականի օգոստոսին, Ղազար Ղազարյանն ազատվեց Փաշինյանի կողքով քայլելու և նրա ուսապարկը բռնելու «պատվավոր» աշխատանքից։ Թե որն էր Ղազարյանի իրական գործառույթը Փաշինյանի թիմում՝ բացի նրա ուսապարկը բռնելուց, այդպես էլ ոչ ոք չիմացավ, բայց կարճ ժամանակ անց Ղազարին Փաշինյանը տեղավորեց ՊԵԿ-ում աշխատանքի՝ նշանակելով տարբեր պաշտոնների, հիմա էլ ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության պետի տեղակալն է։ Ու, գուցե զարմանալի թվա, որ Փաշինյանի կողքով քայլած մարդը կարող է իրեն լավ դրսևորել պետական ապարատում, բայց Ղազարյան մասին համակարգում հիմնականում դրական կարծիքներ ենք լսել, որ սկզբունքային ու ճիշտ տղա է, և եթե մի բան որոշեց, որ սխալ է՝ այդտեղ կոռուպցիոն ռիսկ կամ որևէ անօրինական մի բան կա, ապա իր մտերիմ մարդն էլ զանգի՝ չի անի կամ դրա դեմը կառնի։

Մոտավորապես այսպես բնութագրեցին նրան ՊԵԿ-ում նրան ճանաչող մարդիկ։ Հավանաբար դրա համար էլ Փաշինյանի հետ չի կարողացել աշխատել։

Բայց Գառնիկ Մարգարյանի գալուց հետո Ղազարը միայն թղթի վրա է ՆԱՎ-ի պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Վարչության աշխատակիցներին իրականում ցուցումներ է տալիս հենց Գառնիկը, որը դատախազությունից է տեղափոխվել Պետեկամուտների կոմիտե։ Նա մինչ այդ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազն էր, և այս տարվա հունվարի 14-ին է ազատվել զբաղեցրած պաշտոնից, որ գա ՊԵԿ՝ իր ընկերոջ ղեկավարած հիմնարկում խորհրդական, ապագայում նաև՝ ՆԱՎ-ի պետ։

Համենայնդպես, այդպես են խոսում շենքում, որ շուտով հենց նա է նշանակվելու այս կարևոր վարչության պետ, որտեղ, սովորաբար, ցանկացած ղեկավար իր մտերիմ մարդուն է նշանակում, որ վստահելի լինի և իր աչք ու ականջը լինի։ Բայց ՆԱՎ-ի պետ դառնալու համար Գառնիկ Մարգարյանը դեռ պետք է բարեվարքության ստուգում և ատեստավորում անցնի, ինչը ժամանակ է պահանջում, դասընթացների պետք է մասնակցի, որոշ ընթացակարգերով անցնի և այլն։ Եվ հիմա հենց դրանով են զբաղված, որ Գառնիկին նախապատրաստեն ՆԱՎ-ի պետի պաշտոնին։ Թե որքանով է Գառնիկ Մարգարյանը կարողանալու գլուխ հանել հարկային ու մաքսային ոլորտից՝ ժամանակը ցույց կտա, բայց այն, որ եկած-չեկած՝ արդեն անհասկանալի ցուցումներ է տալիս և ինչ-որ չհիմնավորված խստացումներ մտցնում, խառնվում այլոց գործառույթների մեջ, այդ մասին արդեն ահազանգում են ոչ միայն ՊԵԿ-ից, այլև անգամ շարքային քաղաքացիները։

Մասնավորապես, օրեր առաջ ՆԱՎ-ի «ստվերային» պետի հանձնարարությամբ «Զվարթնոց» օդանավակայանի ստուգումների զոնայում ուժեղացված հսկողություն էին իրականացնում ՆԱՎ-ի և Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, որոնք քաղաքացիական հագուստներով կանգնում էին կանաչ և կարմիր ուղիների մոտ ու հիմնականում Եվրոպայից և Արաբական Միացյալ Էմիրություններից ժամանողներին համատարած կանչում էին ստուգման։

Այսինքն՝ առանց հասկանալու, առանց որևէ իրավական հիմք ցույց տալու բոլորին պոտենցիալ մաքսանենգ առևտրականների տեղ են դնում ու ոտքից գլուխ ստուգում են, քրքրում բոլոր իրերը, որ մի բան գտնեն տուգանեն կամ ուղարկեն հայտարարագրման։ Մեզ պատմեցին, որ իրենց այս անհասկանալի խստացման պատճառով մի քանի օր շարունակ «Զվարթնոցի» այդ հատվածում հսկայական հերթեր էին գոյացել, ինչն առաջացրել էր քաղաքացիների զայրույթն ու դժգոհությունը, որ բոլորին պոտենցիալ հանցագործի տեղ դրած՝ կանգնեցնում, ժամերով ստուգում էին։ 

Այս ամենից զատ՝ մեզ ասացին, որ Գառնիկ Մարգարյանը նաև խառնվում է կադրային հարցերին և ինքն է որոշում՝ ում ազատի, ում ընդունի աշխատանքի, Էդուարդ Հակոբյանն էլ նրան «պռախոդ» է տվել։ Դրա արդյունքում հարկային ու մաքսային բլոկի մի շարք աշխատակիցների՝ բաժնի պետեր, պետի տեղակալներ, ավելի ներքևի օղակների աշխատակիցներ, այս օրերին անհասկանալի պատճառաբանությամբ ազատվում են զբաղեցրած պաշտոններից, այն դեպքում, երբ նրանց մեջ կան անձինք, որոնք պրոֆեսիոնալ են և իրենց ծառայության ընթացքում հասցրել են լավ արդյունքներ ցույց տալ։

Վահե Մակարյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներովԲեռլինի Թանգարանային կղզու ավելի քան 50 նմուշ՝ Հայաստանի պատմության թանգարանումԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի կողմից օկուպացված շրջաններում ընտրությունների համար․ ԿալլասՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենԹուրքիան և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ կապված հարցեր«Պուտինի դիմաց նստելը կյանքիս լավագույն օրը չի լինի, բայց հանուն խաղաղության դա կանեմ»․ Զելենսկի Ո՞վ կլինի Ծառուկյանի հաջորդ մրցակիցը. UFC-ի նախագահը բացում է փակագծերըՀերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւկրաինայի հակամարտությունն ի վերջո կլուծվի, ժամանակի հարց է․ ՎենսՆիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ) Պարգևատրումներ՝ Անկախության տոնին․ Նեթանյահուի համար վատ լուր. ՄՔԴ-ն չի նահանջում (տեսանյութ) Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le Monde«Խաղաղ ժամանակներում ենք ապրում» ասողը թող ճակատին գրի՝ տականք, սրիկա, պոռնիկ․ Հայրիկյան (տեսանյութ) Արարատի մարզում ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՀամատեղ նախագծերի իրականացումը նպաստում է Հայաստանի զարգացմանը. Եվրասիական տնտեսական հանձնաժողով Google-ը խախտել է ԵՄ տվյալների պաշտպանության կանոններըԱբովյանի համայնքապետը պարգևատրվել է «Հայրենանվեր մահապարտներ» ՀԿ-ի «Սուրբ Խաչ» մեդալովԳևորգ Պապոյանն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարինՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի առիթովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանԲոլորը պետք է միասնական լինեն՝ գժից մինչև վարչապետ. քաղաքացին՝ անկախության մարտահրավերների մասին (տեսանյութ) Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՆիկոլը լավ է անում․ էդ բարձր աշխատավարձը ընդդիմությունն էլ է ստանալու․ Զոհրաբյան (տեսանյութ) Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռումինիայի արտաքին գործերի նախարարի հետՈւկրաինան պատրաստ է լարվածության թուլացմանը, եթե այն փոխադարձ լինի․ ԶելենսկիՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողությունՀայաստանի հավաքականները հաղթանակներ են գրանցել շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 6-րդ խաղափուլում Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանըԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում«Արժանի պատասխան». Լուկաշենկոն` Պուտինին Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԲարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվել ԱԳՆ աշխատակիցներին Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներ. կանխվել է վրեժխնդրությունը Բացահայտվել է՝ ուր են ԱՄՆ-ից գաղտնի արտաքսել միգրանտներին Մենք պետական սահման ունե՞նք․ Սասուն Միքայելյանի կոշտ հայտարարությունը (տեսանյութ) ԱՄՆ-ում տղամարդը ռինգում մենամարտել է ռոբոտի հետ (տեսանյութ)Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ, Factor.amՈւկրաինայում հակամարտությունը պետք է ավարտվի․ ԹրամփԼավրովը շնորհավորել է Միրզոյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվԿանադական բանակը կստեղծի F-35-ի համար նոր անվտանգության ուժերՈվքեր են շնորհավորել Անկախության օրը․ Իրանը սպառնում է ԱՄՆ-ին՝ նոր զենքերովԲեսենթը սպառնացել է իրանական ավիաընկերություններին թռիչքների դադարեցմամբAl Masirah. Սաուդյան Արաբիայի ուժերը 12 ժամվա ընթացքում Եմենի վրա արձակել են ավելի քան 130 հրթիռ և արկՈղբերգական վթար Սևանում․ «Mercedes»-ը բախվել է «ԶԻԼ»-ին, կա զոհԲագրատ Սրբազան․ «Մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ուրախությունն ու ներքին հաշտությունը գողացել են մեզնից»Հարավկորեական զորքերը զորավարժություններ են անցկացրել Հյուսիսային Կորեային սահմանակից կղզիներում. YonhapԱռուշ Առուշանյանը ՔՊ-ի հետ է․ նախկին ընդդիմադիրն ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով
Ամենադիտված