Ռյուտեն Թրամփի ճնշումը ՆԱՏՕ-ի դաշնակիցների վրա համեմատել է «ադրենալինի չափաբաժնի» հետ Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1,4 հազարը ՌԴ ՊՆ-ն հայտնել է մեկ օրում 68 ուկրաինական ԱԹՍ խոցելու մասին Զելենսկին հրահանգել է ստուգել պետական կառույցների ղեկավարներին՝ կոռուպցիոն ռիսկերի պատճառով Մահացել է Իտալիայի ամենատարեց տղամարդը Կալասը հայտնել է՝ ԵՄ-ն Ուկրաինային ավելի քան 220 մլրդ եվրոյի օգնություն է տրամադրել Saudi Aramco-ն մտադիր է առաջիկա օրերին մասամբ վերականգնել «Արևելք-Արևմուտք» նավթամուղի աշխատանքը Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Մայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը 24 ժամ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում «Օձը ուրբաթ օրը դահլիճ էր մտել, այսօր էլ՝ սանհանգույց». մանկապարտեզը 2 օրով փակել են Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը 

Փաշինյանը փորձում է զրկել ապագայում «Պատմական Հայաստանը» վերականգնելու մասին նույնիսկ երազելուց

Հրապարակումներ

Հարութ Սասունյան 
www.TheCaliforniaCourier.com

Համայն հայության ամենամեծ ողբերգությունն այն է, որ Հայաստանը ղեկավարվում է ոչ միայն ապաշնորհ, այլև հակահայ վարչապետի կողմից: Անցյալ շաբաթ Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ կրկնեց իր անհեթեթ խոսքերը «Իրական Հայաստանի» և «Պատմական Հայաստանի» տարբերության մասին։ 

Նա նույնիսկ պնդեց, որ «Պատմական Հայաստանը» այսօրվա «Իրական Հայաստանի» թշնամին է։ Միայն այն պատճառով, որ դարերի ընթացքում Հայաստանի սահմանները փոխվել են պատերազմների և նվաճումների պատճառով,  չի նշանակում, որ «Պատմական Հայաստան» գոյություն չունի։ 

Չզարմանաք, եթե մի օր Փաշինյանը հայտարարի, որ Հայաստանը գոյություն ունի միայն 2018 թվականից, երբ ինքը եկավ իշխանության... Փաշինյանը փորձում է հայերին զրկել ապագայում «Պատմական Հայաստանը» վերականգնելու մասին նույնիսկ երազելու իրավունքից։ 

Նա միամտորեն կարծում է, որ հայտարարելով՝ Հայաստանը տարածքային պահանջներ չունի հարևան երկրներից, կարող է համոզել Ադրբեջանին Հայաստանի հետ կնքել խաղաղության անիմաստ պայմանագիր։ Սակայն փաստն այն է, որ նախագահ Ալիևը զրոյական հետաքրքրություն ունի խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։ Ընդհակառակը, նա բազմիցս սպառնում է հարձակվել Հայաստանի վրա՝ այն ներկայացնելով որպես «Արևմտյան Ադրբեջան» և պահանջելով 300 հազար ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում։ Փոխարենը հայտարարելու, որ մենք որևէ մեկից պահանջ չունենք, Փաշինյանը պետք է պարզապես  լուռ մնա։ Նա ոչ պետք է ասի՝ մենք պահանջներ ունենք, ոչ էլ՝ պահանջներ չունենք։ 

Պատճառն այն է, որ Հայաստանն այժմ թույլ է և չի կարող ռազմական առումով դիմակայել իր շատ ավելի ուժեղ թշնամիներին՝ Ադրբեջանին և Թուրքիային: Այնուամենայնիվ, սխալ է հայտարարել, որ մենք տարածքային պահանջներ չունենք, քանի որ դա կզրկի հայերին երբևէ իրենց կորցրած տարածքները վերադարձնելու իրավունքից։ Այս երազանքը վառ պահելու համար Հայաստանին պետք չէ ունենալ հզոր բանակ․պարզապես պետք է պահպանել պատմական հիշողությունը և այն փոխանցել գալիք սերունդներին, մինչև այն օրը, երբ անսպասելի հանգամանքների բերումով հնարավորություն ընձեռվի վերականգնելու հայ ժողովրդի կորցրածը։ Եթե նրանք վառ չպահեն այդ երազանքը, նույնիսկ երբ նման հնարավորություն ընձեռնվի, հայերը չեն կարողանա օգտվել դրանից, քանի որ կամավոր հրաժարվել են այդ իրավունքից։ 

Լավագույն օրինակն այն է, ինչին կարողացան հասնել հրեաները իրենց հայրենիքը 2000 տարի առաջ կորցնելուց հետո: Պահպանելով իրենց երազանքը՝ «Հաջորդ տարի Երուսաղեմում» և այն փոխանցելով սերնդեսերունդ՝ նրանք կարողացան օգտվել 20-րդ դարում ընձեռնված հնարավորությունից՝ վերադառնալու իրենց պատմական հայրենիքը։ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Փաշինյանը հայտարարեց, որ ոչ ոք զենք չի վաճառի Հայաստանին, եթե մենք շարունակենք Արարատը հիշատակել որպես մեր լեռը: Սա բացարձակ սուտ է: Արարատ կամ Արագած ասելը որևէ կապ չունի զենք ձեռք բերելու հետ: Դա կապված է երկրի և բանակի կառավարման ունակության և անհրաժեշտ զենքի համար ֆինանսական միջոցների առկայության հետ: 

Եթե Արարատ ասելը խանգարում է Հայաստանին զենք ձեռք բերելուն, ապա ինչպե՞ս էր Հայաստանը, մինչև Փաշինյանը, ձեռք բերել միլիարդավոր դոլարների զենք, որը, ցավոք, 2020 թվականի պատերազմի ժամանակ բռնագրավվել է Ադրբեջանի կողմից և այժմ ցուցադրվում է Բաքվում: Այն հարցին, թե արդյո՞ք պատշաճ է, որ նա հեծանիվ է վարում կամ ֆեյսբուքյան էջում ձվածեղ է պատրաստում, մինչդեռ երկիրը պատերազմի շեմին է, Փաշինյանը պատասխանեց. «մեր երկրի բոլոր ինստիտուտներն աշխատում են նույնիսկ այն ժամանակ, երբ ես հեծանիվ եմ քշում»: Փաշինյանը նաև արդարացրեց  իր մշտական զիջումներն Ադրբեջանին՝ բացատրելով, որ չի ցանկանում արձագանքել Ադրբեջանի էսկալացիոն հռետորաբանությանը, որն ուղղված է նոր ռազմական գործողությունների հրահրմանը։ Նա կարծես թե չի հասկանում, որ հակառակորդին զիջումներ անելը չի զսպում պատերազմը։ Ընդհակառակը, դա մեծացնում է Ալիևի ախորժակը՝ պահանջելու ավելի շատ զիջումներ։

 Սփյուռքահայերից մեկի՝ մի օր իր պապերի հայրենիք վերադառնալու երազանքի մասին հարցին, Փաշինյանն արձագանքեց անհոգորեն ու վիրավորական. «Մեր հայրենակիցն ապրում է Ավստրալիայում, ուզում է վերադառնալ իր պապերի հայրենիք, որը կարող է լինել աշխարհի որևէ տեղում, այդ թվում՝ կարող է լինել Մուշում, Արդահանում, Սիսում, բայց դրա համար մենք պետք է մեր զինվորներին թիրախ դարձնե՞նք, դա՞ է մեր ուզածը: Այսինքն՝ մենք ուզում ենք իքս պահի մեր զորամասերի վրա հրթիռներ ընկնեն այն պատճառով, որ Կամբերրայում մարդիկ կան, որ ուզում են վերադառնան իրենց պապերի ծննդավայրը, որն Ադանան է: Սա տրամաբանակա՞ն է»: Ի պատասխան հարցին, թե ինչու՞ նա ոչինչ չի արել Բաքվում հայ պատանդների ազատ արձակման համար, Փաշինյանը պատասխանեց. «Այսօր կան գերտերություններ, որոնք նույն վիճակում գտնվող քաղաքացիներ ունեն տարբեր երկրներում և տարիներով չեն կարողանում հետ բերել»։ 

Անցած շաբաթ Ցյուրիխում մի խումբ շվեյցարահայերի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն անպետք հարցեր բարձրացրեց Հայոց ցեղասպանության հիմնական փաստերի վերաբերյալ. «Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք։ Պետք է հասկանանք՝ լավ, ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել»: Փաշինյանն աշխարհում երևի միակ հայն է, որը չգիտի, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին։ Այնուհետև նա անհեթեթ հարցով շարունակեց. «Ո՞նց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ո՞նց է, որ 1950 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է»։ 

Փաշինյանն անգամ չգիտի, որ ցեղասպանություն եզրույթը 1939 թվականին գոյություն չի ունեցել։ Այն ստեղծվել է 1940-ականներին Ռաֆայել Լեմկինի կողմից։ Մինչ այդ հայերը 1915 թվականի զանգվածային սպանությունները անվանում էին ջարդեր։ Հայաստանի նոր հայրենասեր ղեկավարը իշխանության գալուց անմիջապես հետո պետք է հայտարարի, որ Փաշինյանի բոլոր հրամանները, օրենքները, հայտարարությունները և համաձայնությունները անվավեր են: 



 Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռյուտեն Թրամփի ճնշումը ՆԱՏՕ-ի դաշնակիցների վրա համեմատել է «ադրենալինի չափաբաժնի» հետ Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1,4 հազարը ՌԴ ՊՆ-ն հայտնել է մեկ օրում 68 ուկրաինական ԱԹՍ խոցելու մասին Զելենսկին հրահանգել է ստուգել պետական կառույցների ղեկավարներին՝ կոռուպցիոն ռիսկերի պատճառով Մահացել է Իտալիայի ամենատարեց տղամարդը Կալասը հայտնել է՝ ԵՄ-ն Ուկրաինային ավելի քան 220 մլրդ եվրոյի օգնություն է տրամադրել Saudi Aramco-ն մտադիր է առաջիկա օրերին մասամբ վերականգնել «Արևելք-Արևմուտք» նավթամուղի աշխատանքը Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Մայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը 24 ժամ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում«Օձը ուրբաթ օրը դահլիճ էր մտել, այսօր էլ՝ սանհանգույց». մանկապարտեզը 2 օրով փակել են Նոա Ուայլին «Էմմի» մրցանակի է արժանացել «Փիթ» սերիալում գլխավոր դերի համարՏղամարդկանց «արքայադստեր դարաշրջանը»․ կանայք սկսել են ավելի շատ վաստակել և վճարել նրանց փոխարենՀութիները Մեքքայի վրա հարձակվելու իրենց մտադրության մասին տեղեկությունները սուտ են որակելԿյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը Քաղաքացին Մալիշկա գյուղի կամրջի մոտ զենք-զինամթերք է թողել Ինչպես ճիշտ գովել շանը․ կինոլոգը նշել է կարևոր կանոններըՖիդանը Արաղչիի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակըԿենդանակերպի այս նշանները շուտով կստանան Տիեզերքից մի ուղերձ, որը կփոխի ամեն ինչ Ճապոնիան մինչև 2031 թվականը կգնի 52,000 ունիվերսալ անօդաչու թռչող սարքP. Diddy-ի դուստրերը համարձակ կերպարներով հայտնվել են Նյու Յորքի նորաձևության շաբաթումԴաղստանում համաշխարհային գաստրոնոմիական ռեկորդ է սահմանվել․ 100-մետրանոց սեղանին 305 ուտեստ է մատուցվելԱկնաբույժը բացատրել է՝ ինչպես տարբերել աչքի ալերգիան վարակից«Ամուսիններ են եղել». նոր մանրամասներ Կոտայքում 4 կյանք խլած ողբերգական վթարից (տեսանյութ) Լավրովի կոշտ ուղերձը՝ Փաշինյանին․ Հյուսիսային Կորեան միջուկայինով է սպառնում ԱՄՆ-ին (տեսանյութ) Ed Sheeran-ի շրջագայության բոլոր հրավիրված արտիստները հրաժարվել են մասնակցությունից՝ ի աջակցություն Պաղեստինիինչի՞ պետք է խաղաղության գնամ նրա հետ, ով նենգափոխում է մեր պատմությունը․ Իշխանյան (տեսանյութ) Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ Խոշոր ավտովթար՝ Եղվարդ-Զովունի ճանապարհին․ բախվել են հինգ ավտոմեքենաներ. կան վիրավորներ BRICS-ի տնտեսական կշիռը գնալով կտարբերվի G7-ի կշիռիցՈ՞վ էր այն աշխարհահռչակ սուպերմոդելը, որը մասնակցեց «Հայաստանի օրերը Մոնակոյում» միջոցառման DAMIRAH ոսկերչական բրենդի շնորհանդեսին Հայկ Սարգսյանը պետք է դեռ ապացուցի ասածը, վերջին նիստին միայն բարևեց ու անցավ․ Բագրատյան (տեսանյութ) Ագրոնոմը զգուշացրել է՝ ինչ կարող է տեղի ունենալ, եթե ուշացնեք կարտոֆիլի բերքահավաքըՈւշադրություն վարորդներին. Ի՞նչ է լինելու սեպտեմբերի 18-ից Հութիները պնդում են, որ հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայում գտնվող թիրախներինՍա կլինի մեր ընդհանուր պատասխանը նրանց. Պուտինն ուղերձով դիմել է ռուսաստանցիներին Դաստակի ջերմաստիճանը կարող է հուշել նյութափոխանակության խանգարումների վտանգի մասին․ գիտնականներՂազախստանն ու «Գազպրոմը» պայմանավորվել են գազի մատակարարումների շուրջՊարտավոր եմ մեր աղջիկների կյանքը սիրով լցնել՝ երկուսիս փոխարեն․ Նուշիկ Օհանյան Ռուսաստանը կարող է վերանայել վառելիքի արտահանման սահմանափակումներըՎաշինգտոնն այս պահին չի ցանկանում ներքաշվել Եմենի հակամարտության մեջԼավրովը հայտարարել է Եվրասիայում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ծրագրերի մասինԼավրով. Ռուսաստանն այլևս չի վերադառնա Եվրոպայի հետ նախկին հարաբերությունների ձևաչափինՔաղաքական կամքը չեք տեսնում, որովհետև չենք ցուցադրում․ Փաշինյանը՝ գերիների մասին (տեսանյութ) Հյուսիսային Կորեան սպառնացել է Միացյալ Նահանգներին և Կորեայի Հանրապետությանը միջուկային զենքովՉեչնիայի ղեկավարի 18-ամյա որդուն անձնական բանակ է հատկացվել Հեսա կտենաք, վերջին կոշիկն էլ ձեռներներիցդ վեկալելու ենք, հագիցդ հանելու ենք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) ՍԴ-ն կանաչ լույս տվեց TRIPP-ին. Պուտինը վախենում է. Զելենսկի (տեսանյութ) 108 կգ նիհարելուց հետո 29-ամյա կինը հաշմանդամություն է ձեռք բերելՎանաձոր համայնքի տիրապետմանն «է վերադարձվել» Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում 14-րդ հողատարածքը
Ամենադիտված