ՄԻՊ-ում քննարկվել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեին ներկայացվող զեկույցը
Հասարակություն![ՄԻՊ-ում քննարկվել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեին ներկայացվող զեկույցը](/rs.php?image=/disc/29-01-25/5f8ce8452816fd93a270a39fdad60509.jpg&w=780)
Հունվարի 21-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի հերթական առցանց նիստը:
ՄԻՊ-ից հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել է Պաշտպանի կողմից «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկման շրջանակներում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով Մարդու իրավունքների պաշտպանի կողմից կոմիտեին (այսուհետ՝ Կոմիտե) ներկայացվող զեկույցը:
Զեկույցի շրջանակում բարձրացված հարցերի առնչությամբ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամները ներկայացրել են իրենց մտահոգություններն ու առաջարկությունները, որոնք ամփոփվել, ներառվել են զեկույցում և ներկայացվել են Կոմիտեին:
Մարդու իրավունքների պաշտպանը խիստ կարևորում է մշտադիտարկման լիազորությունների իրականացման գործընթացում ՄԻՊ առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի ներգրավվածությունը՝ նպատակ ունենալով երաշխավորել իր ողջ գործունեության ընթացքում «ոչինչ մեզ համար՝ առանց մեզ» սկզբունքի պահպանումը:
![](https://lurer.com/banners/armflix.jpg)