ԱՄՆ-ում տուբերկուլյոզի բռնկում է․ մահվան դեպքեր են գրանցվել
ԱՄՆ![ԱՄՆ-ում տուբերկուլյոզի բռնկում է․ մահվան դեպքեր են գրանցվել](/rs.php?image=/disc/29-01-25/8030be47ec4a957645a22365f1fb2859.jpg&w=780)
ԱՄՆ-ի Կանզաս քաղաքում տուբերկուլյոզի խոշոր բռնկում է տեղի ունեցել, որի հետևանքով՝ երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է CNN-ը։
«Տուբերկուլյոզի դեպքերի ալիքը հասել է Կանզաս Սիթի, Կանզասի նահանգ, որի հետևանքով՝ տասնյակ հիվանդացություններ և առնվազն երկու մահ է գրանցվել», - ասվում է զեկույցում:
Նշվում է, որ հիվանդության առաջին դեպքերը գրանցվել են մեկ տարի առաջ։ Դրանից հետո տուբերկուլյոզից բուժվել է մոտ 67 մարդ։ Բացի այդ, բժիշկները հայտնաբերել են 79 թաքնված կրողների:
Կանզասի Առողջապահության դեպարտամենտն ակնկալում է, որ ավելի շատ դեպքեր կհայտնաբերվեն, քանի որ բռնկումը շարունակվում է:
![](https://lurer.com/banners/armflix.jpg)