Պենտագոնի նոր ղեկավարը գեներալ Միլիին զրկել է անվտանգության աշխատակցներից և գաղտնի փաստաթղթերին հասանելիությունից
ԱՄՆ
Պենտագոնի նոր ղեկավար Փիթ Հեգսեթը չեղարկել է Միացյալ շտաբների նախկին պետ, գեներալ Մարկ Միլիի անվտանգության թույլտվությունը և գաղտնի տեղեկատվությանը հասանելիությունը: Այս մասին հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Ուլյոթը, փոխանցում է CNN-ը։
Պենտագոնի գլխավոր տեսուչին նաև հանձնարարվել է հետաքննել Միլիի վարքագծի վերաբերյալ փաստերն ու հանգամանքները՝ պարզելու, թե արդյոք նրա զինվորական կոչումը պետք է վերանայվի:
Անցյալ հուլիսին Politico-ն հայտնել էր, որ հանրապետական Դոնալդ Թրամփի թիմը, ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում, հետաքննություն կսկսի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Միլիի դեմ։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու