Կա պատմություն, կան փաստեր, որ երբեք ոչ ոք ջնջել չի կարող․ Քրիստինե Պեպելյան
Ժամանց![Կա պատմություն, կան փաստեր, որ երբեք ոչ ոք ջնջել չի կարող․ Քրիստինե Պեպելյան](/rs.php?image=/disc/29-01-25/b40177ad79b55f721083355258754722.jpg&w=780)
«Կա պատմություն, կան փաստեր, որ երբեք ոչ ոք ջնջել չի կարող․․․ Մեր պապերը տեսել են․․․ Մենք 1915-ը հիշում ենք»,- Ինստագրամի իր էջի սթորի բաժնում այսպիսի հրապարակում է կատարել երգչուհի Քրիստինե Պեպելյանը՝ «Կյանք միլիոն ու կես» երգի ներքո։
Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շվեյցարահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է, թե պետք է դեռ հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու և ում միջոցով ենք ընկալել Հայոց ցեղասպանությունը։
«Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք, լավ՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, և ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել, ոնց է, որ1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ոնց է որ1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է: Սա մենք պե՞տք է հասկանանք, թե՞ չպետք է հասկանանք», - ասել է նա։
![](https://lurer.com/disc/29-01-25/bfbb5203e878219aa073e68165c13872.jpg)
![](https://lurer.com/banners/armflix.jpg)