Զոհվածների հարազատները նույնպես միացել են Հայոց ցեղասպանությունն ուրացողներին դատապարտելու պահանջով արշավին (տեսանյութ)
ՏեսանյութերԻնչպես արդեն հայտնել ենք, հայկական շոու–բիզնեսի ներկայացուցիչներն արշավ են սկսել՝ դատապարտելով Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունները։ Բողոք–արշավին միացել են նաև Արցախյան պատերազմներում անմահացած հերոսների հարազատները։
Այսպես, Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը, «Եռաբլուրից» հանդես է եկել տեսաուղերձով և արձագանքել Փաշինյանի աղմկահարույց ելույթին։
Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շվեյցարահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է, թե պետք է դեռ հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու և ում միջոցով ենք ընկալել Հայոց ցեղասպանությունը։
«Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք, լավ՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, և ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել, ոնց է, որ1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ոնց է որ1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է: Սա մենք պե՞տք է հասկանանք, թե՞ չպետք է հասկանանք», - ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի