Արմենը և ես տարիներ սովորել ենք նույն դասարանում. Արմեն Սարգսյանը՝ ցավակցել է Արմեն Դուլյանի մահվան կապակցությամբ
Հասարակություն
Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է լրագրող Արմեն Դուլյանի մահվան կապակցությամբ:
«Խոր ցավով տեղեկացա լրագրող, հեռուստա և ռադիոմեկնաբան, իմ համադասարանցի Արմեն Դուլյանի անժամանակ մահվան մասին:
Արմենը և ես տարիներ սովորել ենք միևնույն դասարանում: Նա միշտ աչքի է ընկել իր ինքնատիպ ոճով, գրագետ ու անաչառ խոսքով:
Որտեղ էլ աշխատել է Արմենը, մշտապես առանձնացել է իր սուր լրագրողական ոճով, քննադատական մտածողությամբ և մտքի պարզությամբ։
Կորստի այս ծանր պահին ցավակցում ու մխիթարության խոսքերս եմ ուղղում Արմեն Դուլյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և կիսում նրանց վիշտը»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու