ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի առիթով Նիկոլը լավ է անում․ էդ բարձր աշխատավարձը ընդդիմությունն էլ է ստանալու․ Զոհրաբյան (տեսանյութ) Հայաստանի հավաքականները հաղթանակներ են գրանցել շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 6-րդ խաղափուլում «Արժանի պատասխան». Լուկաշենկոն` Պուտինին Բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվել ԱԳՆ աշխատակիցներին Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներ. կանխվել է վրեժխնդրությունը Բացահայտվել է՝ ուր են ԱՄՆ-ից գաղտնի արտաքսել միգրանտներին Մենք պետական սահման ունե՞նք․ Սասուն Միքայելյանի կոշտ հայտարարությունը (տեսանյութ) Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ, Factor.am Լավրովը շնորհավորել է Միրզոյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվ Ովքեր են շնորհավորել Անկախության օրը․ Իրանը սպառնում է ԱՄՆ-ին՝ նոր զենքերով 

ԵՄ-ն առաջիկա երկու տարում չունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ակնկալիք

Բլոգոսֆերա

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը անդրադարձել է ԵՄ երկրների դեսպանների՝ Հայաստանում դիտորդական առաքելության երկարաձգման մասին որոշմանը․

«ԵՄ երկրների դեսպանները Բրյուսելում կայացրել են Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման ժամկետը եւս երկու տարով երկարաձգելու մասին որոշում:

Նախ, այս որոշումը փաստացի այն մասին է, որ Եվրամիությունը չունի առաջիկա երկու տարում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման ակնկալիք: Առաջարկը՝ երկու տարով երկարաձգելու, օրեր առաջ արել էր ԵՄ արտաքին հարցերի հանձնակատար Կալասը: Եթե առաջարկվում է երկամյա նոր ժամկետ, ապա դա ցույց է տալիս, որ առնվազն դիտարկվում է հավանական, որ առաջիկա երկու տարում չի լինի խաղաղության պայմանագիր:

Այդ եզրակացության համար հիմք է նաեւ այն, որ Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանին երրորդ ուժերի ներկայության հարցը դրել է պայմանագրի ստորագրման պայմանների շարքում: Հետեւաբար, եթե ԵՄ-ն պատկերացնում է եւս երկամյա տեղակայում, ուրեմն՝ կամ հենց ինքն էլ փաստորեն «խանգարում» է խաղաղության պայմանագրի ստորագրմանը, կամ պատկերացնում է, որ երկու տարվա ընթացքում իրատեսական չէ ստորագրումը:

ԵՄ դիտորդների հարցը սակայն, ըստ իս, ունի շատ ավելի լայն համատեքստ եւ ամենեւին չի սահմանափակվելու ժամկետի երկարաձգմամբ: Ըստ իս, Ադրբեջանը բոլորովին պատահական կամ իրավիճակային բերումով չէ, որ առաջ է քաշել այդ հարցը: Ադրբեջանը բոլորովին պատահական չէ, որ հայտարարում է, թե դա փաստացի ՆԱՏՕ առաքելություն է: Ադրբեջանը ՆԱՏՕ հետ ունի շատ ավելի սերտ ու անմիջտական հարաբերություն, այդ թվում Թուրքիայի միջոցով, քան Հայաստանը: Դրա վկայությունն էին նաեւ ՆԱՏՕ  գլխավոր քարտուղարի հայտարարությունների տարբերությունները Երեւանում ու Բաքվում, ուր նա այցելել էր ամիսներ առաջ: Խոսքը Յենս Ստոլտենբերգի մասին է, որը հեռանալուց առաջ եղավ ռեգիոնում:

Ուրեմն, Բաքվին ինչու՞ պետք է մտահոգեր, թե դա փաստացի ՆԱՏՕ առաքելություն է: Խնդիրը բոլորովին մտահոգությունը չէ, այլ ընդամենը դիվանագիտական խաղի տարածություն բացելը, այսպես ասած՝ գին բարձրացնելը, ինչպես նաեւ՝ պատեհության դեպքում ԵՄ դիտորդների կազմ Թուրքիայի ներկայացուցիչ ներառելու հարցը բարձրացնելը:

Այդ իմաստով, առաքելության վրա «խաղը» թերեւս դեռ նոր պտույտ է հավաքելու:

Ինչ վերաբերում է հարցին, թե որքանով է առաքելությունը զսպում Ադրբեջանին եւ ապահովում սահմանային կայունություն, ապա այստեղ հերթական անգամ կրկնեմ պարզ օրինակը: ԵՄ դիտորդների ներկայությունը չի զսպել Բաքվին, որպեսզի վերջինս ստիպի Հայաստանին տեղափոխել մետալուրգիական գործարանը, որ կառուցվում էր սահմանամերձ գոտում՝ Երասխում:

Եթե դիտորդները ունեն զսպելու մեծ կարողություն, ինչու՞ չարեցին դա գործարանի պարագայում: Եթե  դիտորդները ունեին զսպող էական ներուժ, Հայաստանը դա ինչու՞ չօգտագործեց Կիրանցի հատվածում, երբ Ադրբեջանը, Հայաստանի վարչապետի իսկ խոստովանությամբ՝ պատերազմի շանտաժով թելադրեց այսպես ասած ադրբեջանական գյուղերի տարածքները վերադարձնելու պահանջ, դե ֆակտո՝ միակողմանի պահանջ:

Միով բանիվ, ըստ իս, ԵՄ դիտորդների տեղակայումն ու մոնիտորինգը սահմանին՝ վնաս չէ: Համենայն դեպս, այն իր հարաբերական ներուժով, բայց կարող է դիտվել իրավիճակի կայունությունը կառավարելու եւս մի ռեսուրս:

Սակայն, միամտություն է համարել, թե այդ առաքելությունն է սահմանին «կայունության» գրավականը: Կայունության հարցերը գտնվում են շատ ավելի իրական ռազմա-քաղաքական գետնի վրա, որոնց աշխատելու պարագայում, ԵՄ դիտորդական մեխանիզմը չի աշխատելու որեւէ կերպ: Եվ սա նշանակում է, որ մենք չպետք է հայտնվենք այդ առնչությամբ որեւէ պատրանքի մեջ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աբովյանի համայնքապետը պարգևատրվել է «Հայրենանվեր մահապարտներ» ՀԿ-ի «Սուրբ Խաչ» մեդալովԳևորգ Պապոյանն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարինՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի առիթովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՆիկոլը լավ է անում․ էդ բարձր աշխատավարձը ընդդիմությունն էլ է ստանալու․ Զոհրաբյան (տեսանյութ) Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռումինիայի արտաքին գործերի նախարարի հետՈւկրաինան պատրաստ է լարվածության թուլացմանը, եթե այն փոխադարձ լինի․ ԶելենսկիՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողությունՀայաստանի հավաքականները հաղթանակներ են գրանցել շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 6-րդ խաղափուլում Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանըԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում«Արժանի պատասխան». Լուկաշենկոն` Պուտինին Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԲարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվել ԱԳՆ աշխատակիցներին Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներ. կանխվել է վրեժխնդրությունը Բացահայտվել է՝ ուր են ԱՄՆ-ից գաղտնի արտաքսել միգրանտներին Մենք պետական սահման ունե՞նք․ Սասուն Միքայելյանի կոշտ հայտարարությունը (տեսանյութ) ԱՄՆ-ում տղամարդը ռինգում մենամարտել է ռոբոտի հետ (տեսանյութ)Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ, Factor.amՈւկրաինայում հակամարտությունը պետք է ավարտվի․ ԹրամփԼավրովը շնորհավորել է Միրզոյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվԿանադական բանակը կստեղծի F-35-ի համար նոր անվտանգության ուժերՈվքեր են շնորհավորել Անկախության օրը․ Իրանը սպառնում է ԱՄՆ-ին՝ նոր զենքերովԲեսենթը սպառնացել է իրանական ավիաընկերություններին թռիչքների դադարեցմամբAl Masirah. Սաուդյան Արաբիայի ուժերը 12 ժամվա ընթացքում Եմենի վրա արձակել են ավելի քան 130 հրթիռ և արկՈղբերգական վթար Սևանում․ «Mercedes»-ը բախվել է «ԶԻԼ»-ին, կա զոհԲագրատ Սրբազան․ «Մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ուրախությունն ու ներքին հաշտությունը գողացել են մեզնից»Հարավկորեական զորքերը զորավարժություններ են անցկացրել Հյուսիսային Կորեային սահմանակից կղզիներում. YonhapԱռուշ Առուշանյանը ՔՊ-ի հետ է․ նախկին ընդդիմադիրն ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքովՎիճաբանություն՝ Բաբաջանյան փողոցում․ տղամարդուն ազդրի վնասվածքով տեղափոխել են հիվանդանոցՀակոբ Վարդանյանը կգլխավորի ՀՅԴ-ի ցուցակը ՏԻՄ ընտրություններումՌումինիայում բանկի արհեստական բանականության օգնականը հաճախորդին հիմար է անվանելՄիջազգային քրեական դատարանը չի չեղարկել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման օրդերները՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներինՄի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել ամուսիններին ու նրանց դստերը․ հայրը կրակոցներով է կանգնեցրել հարձակումըՕդեսայում ոստիկանները ծեծի են ենթարկել կնոջը, որը փրկել էր տղամարդուն զորակոչիցՀոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին առաջադրված ուժերի ցանկը ամփոփվել էՍագինտաևը Հայաստանին խաղաղություն, բարգավաճում և բարեկեցություն են մաղթելԾեծկռտուքից՝ կրակոց․ Երևանում գազային ատրճանակով կրակել են, 44-ամյա տղամարդը վիրավորվել էՀունգարիան խնդրել է Միացյալ Նահանգներին մաքսատուրքեր չսահմանել ռուս նավթ գնորդների համարՄեդալներ՝ ՆԳՆ 9 ծառայողի․ հրապարակվել են անուններն ու պաշտոններըԵվրախորհրդարանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները անտարբեր է Եվրոպայի անվտանգության նկատմամբՍոֆի Մխեյանի ելույթը հանվել է Անկախության տոնի համերգային ծրագրիցՀորմուզի նեղուցում տանկերի վրա հարձակման հետևանքով երկու նավաստի է վիրավորվել Պարգևատրված դատախազները․ ովքեր են նրանք և ինչ պաշտոններ են զբաղեցնումԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը 1-ին աստիճանի պետական մեդալ է ստացելԲիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարըՓաշինյանը Նոբելյան մրցանակակիր տնտեսագետին է դիմել՝ փորձի փոխանակման առաջարկով
Ամենադիտված