Տրանսպորտի գնի թանկացումը բերում է նաև քաղաքի համար այլ բացասական հետևանքներ․ Իզաբելլա Աբգարյան
Բլոգոսֆերա
Տրանսպորտի գնի թանկացումը, բացի սոցիալականից, բերում է նաև քաղաքի համար այլ բացասական հետևանքներ։ Այս մասին իր ֆեյսբուքյ էջում գրել է Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Իզաբելլա Աբգարյանը։
«1)Ուղևորների թվի նվազում,
2) Հին, էժան մեքենաների ավելացում` ծանրաբեռնելով երթևեկությունը։
Արդյո՞ք այդ նպատակն է իր առջև դրել Երևանը, որը խցանումների և օդի աղտոտվածության խնդիր ունի։ Իհարկե ՈՉ։
Մեզ պետք է ոչ թե նույն ուղևորին խրախուսել ավելի շատ երթևեկել, այլ` նոր ուղևորներ բերել` ավելացնելով մուտքերը և բեռնաթափելով քաղաքը մեքենաներից։
Այնպես որ, քաղաքի օրհասական կարիքից էլ չի բխում թանկացումը»,- գրել է նա։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ