«Արժանի պատասխան». Լուկաշենկոն` Պուտինին Բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվել ԱԳՆ աշխատակիցներին Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներ. կանխվել է վրեժխնդրությունը Բացահայտվել է՝ ուր են ԱՄՆ-ից գաղտնի արտաքսել միգրանտներին Մենք պետական սահման ունե՞նք․ Սասուն Միքայելյանի կոշտ հայտարարությունը (տեսանյութ) Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ, Factor.am Լավրովը շնորհավորել է Միրզոյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվ Ովքեր են շնորհավորել Անկախության օրը․ Իրանը սպառնում է ԱՄՆ-ին՝ նոր զենքերով Ողբերգական վթար Սևանում․ «Mercedes»-ը բախվել է «ԶԻԼ»-ին, կա զոհ Բագրատ Սրբազան․ «Մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ուրախությունն ու ներքին հաշտությունը գողացել են մեզնից» Առուշ Առուշանյանը ՔՊ-ի հետ է․ նախկին ընդդիմադիրն ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով 

Փոփոխությունների անխուսափելիությունը․ Վահե Հովհաննիսյան

Բլոգոսֆերա
Փոփոխությունների անխուսափելիությունը։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընըտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:
 
«Մաս 2. Դիմադրության ինստիտուտներ
Որևէ իշխանություն նախընտրական տարում չի գնում թանկացումների, հարկերի բարձրացման և այլ` բնակչության կյանքն էապես բարդացնող քայլերի։ Իսկ 2025-26-ի համար մի ամբողջ փաթեթ է արդեն ուժի մեջ՝ անթաքույց սպառնալով վատացնել բոլորի կյանքը։
Մի իշխանություն, որի համար ընտրությունը կենաց-մահու շեշտադրմամբ է, ո՞նց կարող է նման բան անել։ Բա նման պայմաններում ո՞նց է գնում ընտրությունների։ Այստեղ լուրջ մտածելու բան կա, որը պետք է հասկանանք։
Սա կարող է նշանակել, որ այս իշխանությունն իր վերարտադրման աղբյուրը տեսնում է ոչ թե հասարակության քվեի մեջ, այլ՝ բոլորովին ուրիշ տեղ։
Դատելով զարգացումներից՝ իշխանությունը 2025-ը համարում է ոչ թե նախընտրական, այլ՝ Քաոսի տարի։ Արհեստածին, իր իսկ կողմից ստեղծվող քաոսի։ Իշխանությունը ստեղծում է միջավայր, որտեղ ինքն առանց քվեի և հանրային աջակցության կփորձի մնալ իշխանության։
Ներքին ռեֆորմների փաթեթները և արտաքին ռիսկերը միասին կարող են քաոսի բերել ցանկացած կայացած պետություն, էլ չասած՝ Հայաստանի վիճակում գտնվող։
Ալիևի սպառնալիքները, Բաքվի դատերը և Նիկոլի թեզերը ահռելի աղբյուր են՝ Հայաստանի ներքին ապակայունացման և խուճապային, իռացիոնալ տրամադրությունների գեներացման համար։ Այս ամենն ունի ապակայունացման իրապես լուրջ պոտենցիալ, որին դիմակայելու ինստիտուցիոնալ որևէ լրջություն այս պահին մենք չունենք։
Մենք մեզ համարժեք չենք դրսևորում նոր ստեղծվող որևէ իրավիճակի։ Պատճառն այս պահին դաշտում առկա քաղաքական ինստիտուտներն են, որոնց գերակշիռ մեծամասնությունն աղավաղված պատկերացումներ ունի՝ սեփական առաքելության, սեփական կշռի և տիրող իրավիճակի մասին։
Պարադոքսալ վիճակ է, երբ կա մտածող և մտահոգ ընտրազանգված, որն oր-օրի համալրում են ավելի ու ավելի տագնապող մարդիկ, որն այս պահին իր հարթակներից և իր «լիդերներից» ավելի զգոն է ու ավելի պատասխանատու։ Բայց ընտրազանգվածները իրենք իրենցով չեն կարող կազմակերպվել։ Հենց այդ պատճառով, բացի էմոցիոնալ ռեակցիաներից, պարզ ասած՝ խելագարվելուց, մարդիկ բան չեն կարողանում անել։
Սա գաղթի պատրաստվող հասարակության կազմակերպվածություն է։
Նիկոլը ընտրություններով հաղթելու որևէ հնարավորություն չունի։ Նրա միակ շանսը երկրում քաոտիկ մթնոլորտն է, նախագաղթի տրամադրությունները։
Հենց այս քաոսը թույլ չտալու, պետության քաոտիկ կազմաքանդում թույլ չտալու համար է ծայրահեղորեն անհրաժեշտ՝ քաղաքական-հանրային ինստիտուտները նոր մակարդակի, լրջության և կազմակերպվածության բերելը։ Եվ դա պետք է անել շատ արագ։
Նոր դաշինքների, նոր միավորների ձևավորում՝ անհրաժեշտ գրագիտության պաշարով, սեփական առաքելության գիտակցմամբ, իրավիճակին համարժեք։ Հին ու նորի կռիվը մեր ընդհանուր ապագայի կործանումն է։ Իսկ հին ու նոր միավորների դաշինքները, նոր ստեղծված կամ ստեղծվող քաղաքական ու հանրային միավորների արդյունավետ դաշինքները պատասխանատվության և պետական մտածողության դրսևորում են։
Այսօր արդեն գործող կամ ստեղծվելիք խմբերը, շարժումները պիտի կարողանան ստեղծել նաև համագործակցային ցանց՝ տեղեկությունների ու գաղափարների շրջանառության ու սինխրոնացման համար։ Հանդիպել, պայմանավորվել բարձրացվելիք թեմաների մասին, «աշխատանքի բաժանում» անել, գույքագրել ռեսուրսներն ու օգնել իրար՝ արդյունավետ աշխատելու համար՝ լրատվական, նյութական, կազմակերպչական ռեսուրսներով։
Զուգահեռ՝ առաջնահերթ ու կրիտիկական գաղափարների բյուրեղացում պիտի գնա, և այստեղ անվտանգության խնդիրներն ու սոցիալականը ոչ միայն չեն խանգարում, այլև լրացնում են միմյանց։ Հայաստանը կանգնած է լրջագույն արհեստածին տնտեսական ցնցումների առաջ, իսկ դա սպառնալիք է մեր ընդհանուր անվտանգությանը։ Այնպես որ սոցիալական հարցերը, հանրային ներքին լարվածության օջախները, արտաքին քաղաքական մարտահրավերները, սահմաններին տեղի ունեցողը. այս ամենը հեշտությամբ կապվում են միմյանց ու դառնում մեծ օրակարգի ակտիվ մաս։
Ինստիտուցիոնալ կազմակերպվածության մակարդակի շեշտակի բարձրացումը կլրջացնի հանրային տրամադրությունները, մարդիկ կտեսնեն իրենց անելիքը՝ սեփական բողոքն արդյունավետ դարձնելու և գործողության վերածելու համար։
Եթե մենք չարագացնենք ներքին կազմակերպման պրոցեսները, ապա հայտնի փոդքաստի նոր թողարկումներից մեկը լինելու է մոտավորապես այսպիսին.
«Ինչու տվեցինք նոր հազարավոր զոհեր և ունեցանք նոր տարածքային կորուստներ»։ Ընդ որում, այս քննարկումն անելու են նույն անհոգ ու հանդարտ մթնոլորտում»,- գրել է Հովհաննիսյանը։
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանըԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում«Արժանի պատասխան». Լուկաշենկոն` Պուտինին Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԲարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվել ԱԳՆ աշխատակիցներին Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներ. կանխվել է վրեժխնդրությունը Բացահայտվել է՝ ուր են ԱՄՆ-ից գաղտնի արտաքսել միգրանտներին Մենք պետական սահման ունե՞նք․ Սասուն Միքայելյանի կոշտ հայտարարությունը (տեսանյութ) ԱՄՆ-ում տղամարդը ռինգում մենամարտել է ռոբոտի հետ (տեսանյութ)Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ, Factor.amՈւկրաինայում հակամարտությունը պետք է ավարտվի․ ԹրամփԼավրովը շնորհավորել է Միրզոյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվԿանադական բանակը կստեղծի F-35-ի համար նոր անվտանգության ուժերՈվքեր են շնորհավորել Անկախության օրը․ Իրանը սպառնում է ԱՄՆ-ին՝ նոր զենքերովԲեսենթը սպառնացել է իրանական ավիաընկերություններին թռիչքների դադարեցմամբAl Masirah. Սաուդյան Արաբիայի ուժերը 12 ժամվա ընթացքում Եմենի վրա արձակել են ավելի քան 130 հրթիռ և արկՈղբերգական վթար Սևանում․ «Mercedes»-ը բախվել է «ԶԻԼ»-ին, կա զոհԲագրատ Սրբազան․ «Մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ուրախությունն ու ներքին հաշտությունը գողացել են մեզնից»Հարավկորեական զորքերը զորավարժություններ են անցկացրել Հյուսիսային Կորեային սահմանակից կղզիներում. YonhapԱռուշ Առուշանյանը ՔՊ-ի հետ է․ նախկին ընդդիմադիրն ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքովՎիճաբանություն՝ Բաբաջանյան փողոցում․ տղամարդուն ազդրի վնասվածքով տեղափոխել են հիվանդանոցՀակոբ Վարդանյանը կգլխավորի ՀՅԴ-ի ցուցակը ՏԻՄ ընտրություններումՌումինիայում բանկի արհեստական բանականության օգնականը հաճախորդին հիմար է անվանելՄիջազգային քրեական դատարանը չի չեղարկել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման օրդերները՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներինՄի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել ամուսիններին ու նրանց դստերը․ հայրը կրակոցներով է կանգնեցրել հարձակումըՕդեսայում ոստիկանները ծեծի են ենթարկել կնոջը, որը փրկել էր տղամարդուն զորակոչիցՀոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին առաջադրված ուժերի ցանկը ամփոփվել էՍագինտաևը Հայաստանին խաղաղություն, բարգավաճում և բարեկեցություն են մաղթելԾեծկռտուքից՝ կրակոց․ Երևանում գազային ատրճանակով կրակել են, 44-ամյա տղամարդը վիրավորվել էՀունգարիան խնդրել է Միացյալ Նահանգներին մաքսատուրքեր չսահմանել ռուս նավթ գնորդների համարՄեդալներ՝ ՆԳՆ 9 ծառայողի․ հրապարակվել են անուններն ու պաշտոններըԵվրախորհրդարանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները անտարբեր է Եվրոպայի անվտանգության նկատմամբՍոֆի Մխեյանի ելույթը հանվել է Անկախության տոնի համերգային ծրագրիցՀորմուզի նեղուցում տանկերի վրա հարձակման հետևանքով երկու նավաստի է վիրավորվել Պարգևատրված դատախազները․ ովքեր են նրանք և ինչ պաշտոններ են զբաղեցնումԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը 1-ին աստիճանի պետական մեդալ է ստացելԲիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարըՓաշինյանը Նոբելյան մրցանակակիր տնտեսագետին է դիմել՝ փորձի փոխանակման առաջարկովԱրմեն Փանոսյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանՍիգիրիա. ժայռի գագաթին կառուցված հին ամրոցը2-ամյա աղջիկն ընկել է թոնիրը, կրկնակի վրաերթ, ինքնասպանություններՄոսկվայի և Երևանի համագործակցությունը բխում է ժողովուրդների շահերից. ուղերձ Ռուսաստանից Չեխիայի վարչապետը հայտարարել է, որ կխոսի խաղաղության մասին՝ չնայած քննադատությանըԱլեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնիցԿրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններըԲիթքոյնի գինը կտրուկ բարձրացել է ԱՄՆ-ը Իսրայելում կայանալիք ընտրություններից հետո առաջընթաց է ակնկալում Գազայի հակամարտության կարգավորման հարցումԻ՞նչ մեդալով է պարգևատրվել Արայիկ Հարությունյանը և ու՞մ կողմից
Ամենադիտված