Մայիսի 9-ին Թրամփը կժամանի Մոսկվա՝ իր հաղթանակը Պուտինի հետ նշելու. Le Point
Աշխարհ
Ֆրանսիական Point ամսագիրը, հղում անելով իր աղբյուրներին, պնդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 9-ին կժամանի Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվան և կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Մեր աղբյուրների համաձայն՝ մայիսի 9 - ին Մոսկվայի տրիբունաներում պետք է կարևոր հյուր լինի՝ Դոնալդ Թրամփը, Վլադիմիր Պուտինի կողքին», - պնդում է պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ուրբաթ օրը հայտարարել է, որ Պուտինի և Թրամփի հանդիպման վերաբերյալ հստակություն չկա, դեռևս կա ըմբռնում այն անցկացնելու անհրաժեշտության մասին: Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն մինչ այդ հայտնել էր, որ երկու առաջնորդների դեմ առ դեմ հանդիպում անցկացնելու հեռանկարը կախված է Ուկրաինայում հակամարտության կարգավորման առաջընթացից:
Աղբյուր` Փաստինֆո


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)