Իսրայելը արգելափակել է ծանր տեխնիկայի մուտքը Գազա․ Al Jazeera
Աշխարհ
Իսրայելի իշխանությունները արգելափակել են ծանր տեխնիկայի մուտքը Գազայի հատված։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով պաղեստինյան անկլավի կառավարությանը։
Նրա խոսքով՝ Իսրայելի արգելքի պատճառով ավելի քան 500 միավոր ծանր տեխնիկա, որն անհրաժեշտ է փլատակների մաքրման և մահացածների մարմինները հանելու համար, արգելափակված է Գազայի հատվածի մուտքի մոտ։
Մինչդեռ «տասնյակ հազարավոր պաղեստինցիներ» ստիպված են ապրել ավերաված քաղաքներում ու ճամբարներում, որտեղ փլատակների տակ են մնացել մահացածների բազմաթիվ մարմիններ։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ոլորտի իշխանություններին անհրաժեշտ են բուլդոզերներ՝ փլատակների մաքրման համար, և սարքավորումներ՝ բեկորները ջարդելու և մարմիններ հանելու համար՝ էքսկավատորներ, կռունկներ և բեռնատարներ:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)