Իսրայելը հաստատել է ՀԱՄԱՍ-ի երկու պատանդների հանձնումը Կարմիր խաչին
Աշխարհ
Իսրայելը հաստատել է ՀԱՄԱՍ-ի երկու պատանդների հանձնումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին։ Համապատասխան հրապարակումը տեղադրվել է IDF Telegram ալիքում։
Ավելի ուշ վարչությունը հաստատել է, որ երկու պատանդներ հանձնվել են Իսրայելի պաշտպանության բանակի և Շին Բեթի (Իսրայելի անվտանգության ուժեր-խմբ.) ներկայացուցիչներին։ Պատանդների վերադարձի լույսի ներքո Իսրայելի անվտանգության ուժերը կոչ են արել հարգել նրանց անձնական կյանքը, այն է՝ չլուսանկարել մի քանի տարի բանտարկությունից հետո հյուծված մարդկանց։
Գերությունից վերադառնալուց հետո պատանդներին դիմավորել են հրավառությամբ։ Այժմ նրանք Իսրայելի տարածք են վերադառնում, որտեղ բուժզննում կանցնեն։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)