Bild-ի նախկին գլխավոր խմբագիրը ներողություն է խնդրել Գերմանիայի նախկին կանցլեր Շրյոդերից
Աշխարհ
Bild թերթի նախկին գլխավոր խմբագիր Կայ Դիկմանը ներողություն է խնդրել Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերից՝ իր վերահսկողության տակ գտնվող նյութերի հրապարակման և Շրյոդերի նկատմամբ հանրության մի մասի վերաբերմունքը անպատշաճ անվանելու համար։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Պետք է ասեմ։ Իմ ղեկավարությամբ Bild թերթը երկու պատմական իրավիճակում հայտնվեց պատմության սխալ կողմում»,- ասել է Դիկմանը Augsburger Allgemeine թերթին տված հարցազրույցում։
Միաժամանակ Bild-ի նախկին գլխավոր խմբագիրը նշել է, որ այն ժամանակ ինքը «կենաց-մահու կռիվ էր մղում» Շրյոդերի դեմ։
«Ինձ համար այսօր ավելի հեշտ է պաշտպանել նրան»,- նշել է լրագրողը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)