ՀԱՄԱՍ-ը չորս իսրայելցի պատանդներից մեկին կհանձնի առանձին
Աշխարհ
Չորս պատանդներից մեկը, որին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը փետրվարի 22-ին կհանձնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, կհանձնվի առանձին։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Al-Qahira al-Ikhbariya հեռուստաալիքին։
Նշվում է, որ ՀԱՄԱՍ-ը որոշել է պատանդ Հիշամ ալ-Սայիդին հանձնել՝ «առանց արարողակարգի»:
Աս-Սայիդը արաբական ծագում ունի։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նա տառապում է հոգեկան խանգարումով։
Ավելի վաղ Իսրայելը հաստատել է ՀԱՄԱՍ շարժումից երկու պատանդներին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին փոխանցելը։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում