Ավստրիայի կանցլերի ժամանակավոր պաշտոնակատարը հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին
Աշխարհ
Ավստրիայի արտաքին գործերի նախարար և հանրապետության կանցլերի պաշտոնակատար Ալեքսանդր Շալենբերգը X սոցիալական ցանցում հայտարարել է, որ հեռանում է քաղաքականությունից և, հետևաբար, չի լինելու նոր կառավարության կազմում։
«Սա լավ մտածված որոշում է, որը հասունանում է իմ ներսում տարեսկզբից: Այդ իսկ պատճառով՝ ես շաբաթվա սկզբին տեղեկացրել եմ, որ այլևս չեմ լինելու հաջորդ դաշնային կառավարության անդամ»,- գրել է Շալենբերգը։
Նա նշել է, որ իր համար փոփոխությունների ժամանակն է, և հրաժարականի որոշումը հանկարծակի չի եկել։
Կանցլերի պաշտոնակատարը հավելել է, որ այս աշխատանքը իր կյանքի մեծ մասն է եղել և երախտագիտություն է հայտնել հանրապետության բարօրությանը ծառայելու ժամանակ անցկացրած ժամանակի համար։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում