Pink Floyd-ի հիմնադիրը գնահատել է Զելենսկու դիրքերը
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին «շատ թույլ» դիրքում է, «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Pink Floyd-ի հիմնադիր Ռոջեր Ուոթերսը։
«Չեմ կարող պատկերացնել, թե ինչ կանի Զելենսկին, կարող եմ միայն ենթադրել։ Զելենսկին շատ թույլ դեր կխաղա այս գործընթացում»,- ասել է նա։
Ուոթերսի խոսքով՝ 2022 թվականին Ուկրաինայի նախագահը «փորձել է հասնել խաղաղության», սակայն ամերիկյան կողմը մերժել է նրա խնդրանքը, քանի որ ցանկանում է «շարունակել պատերազմը»։ Նա ընդգծել է, որ ուկրաինական հակամարտությունն ի սկզբանե եղել է առճակատում Ռուսաստանի և «ԱՄՆ հեգեմոնիայի» միջև։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում