Հռոմի Պապի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
Աշխարհ
Հռոմի պապի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր՝ չնայած նախորդ օրվա աննշան բարելավմանը: Այս մասին հայտնում է Վատիկանի մամուլի ծառայությունը։
«Հռոմի պապ Ֆրանցիսկոսի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Առավոտյան պատրիարքին բժշկական օգնություն էր անհրաժեշտ երկարատև ասթմատիկ շնչառական ճգնաժամի պատճառով, որը պահանջում էր բարձր հոսքի թթվածնային թերապիա:
Վերջին թեստերը ցույց են տվել, որ Ֆրանցիսկոսը թրոմբոցիտոպենիա ունի՝ կապված անեմիայի հետ։ Արդյունքում նրան արյան փոխներարկում են արել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հիվանդության պատճառով պատրաստ է լքել գահը։
Փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Պապը հոսպիտալացվել է բրոնխիտի պատճառով, իսկ քիչ անց նրա մոտ թոքաբորբ է ախտորոշվել։
Թարգմանությունը` Մանուել Թամազյանի


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)