Մակրոնը շնորհավորել է Մերցին՝ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորել է «Քրիստոնեա-դեմոկրատական միության» (ՔԴՄ) առաջնորդ Ֆրիդրիխ Մերցին՝ Գերմանիայի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
«Ես հենց նոր խոսեցի Ֆրիդրիխ Մերցի հետ՝ շնորհավորելու նրան Գերմանիայի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ», – գրել է ֆրանսիացի առաջնորդը X-ում։
Նա նշել է, որ ընտրությունների արդյունքները քննարկել է նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Մակրոնն ընդգծել է, որ «Ֆրանսիան և Գերմանիան շարունակում են հավատարիմ մնալ ուժեղ և ինքնիշխան Եվրոպայի համար միասին աշխատելուն»:
Նրա խոսքով՝ ներկա պայմաններում ԵՄ երկրները պետք է «միավորեն ջանքերը՝ լուծելու Եվրոպայի առջեւ ծառացած հիմնական մարտահրավերները»։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)