Նեթանյահուն շնորհավորել է Մերցին
Աշխարհ
Իսրայելը ողջունել է Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միության դաշինքի հաղթանակը Գերմանիայի խորհրդարանական ընտրություններում և հույս է հայտնել ամրապնդել կապերը Բեռլինի նոր դաշնային կառավարության հետ։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Շնորհավորում եմ Ֆրիդրիխ Մերցին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Ես անհամբեր սպասում եմ սերտ համագործակցությանը ապագա կառավարության հետ՝ մեր երկրների միջև գործընկերությունն էլ ավելի ամրապնդելու համար», - գրել է նա X-ում:
Իր հերթին, Իսրայելի արտգործնախարարության ղեկավար Գեդեոն Սաարը միացել է այս շնորհավորանքներին և Մերցին անվանել է «Իսրայելի բարեկամ» ու հրավիրել այցելել հրեական պետություն։
«Համոզված եմ՝ որպես Իսրայելի բարեկամ, դուք կամրապնդեք և կխորացնեք կապերը Գերմանիայի և Իսրայելի միջև: Մենք անհամբեր սպասում ենք ձեր առաջին այցին Երուսաղեմ որպես կանցլեր», - գրել է Սաարը X-ում:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)