Հասանովը նիստ է անցկացրել․ վերլուծվել է հայ–ադրբեջանական սահմանին տիրող օպերատիվ իրավիճակը
Աշխարհ
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել ՊՆ կոլեգիայի նիստ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները՝ երկրի ՊՆ–ին հղումով։
Հաղոդրվում է, որ հանդիպմանը վերլուծվել են նախորդ տարի կատարված աշխատանքների արդյունքները և քննարկվել 2025 թվականի անելիքները։
Վերլուծվել է նաև ադրբեջանա-հայկական սահմանին տիրող օպերատիվ իրավիճակը և 2024 թվականի ընթացքում ադրբեջանական բանակի ծառայողական ու մարտական գործողությունները։
Ընդգծվել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում բազմաթիվ նորամուծություններ են ներդրվել անձնակազմի համալրման ուղղությամբ, ստեղծվել են ինտելեկտուալ օժտված զինվորականների ստորաբաժանումներ, կատարվել են մի շարք կառուցվածքային փոփոխություններ՝ ադրբեջանական բանակում կադրային մակարդակը օպտիմալացնելու նպատակով։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում