ԵՄ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կներկայացնի․ Կալաս
Աշխարհ
Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները պատրաստվում են փետրվարի 24-ին ներկայացնել Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ, որը ներառելու է զինամթերքի մատակարարում։ Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը, գրում է Euromedia24-ը։
«Մենք քննարկում ենք և, հուսով եմ, կընդունենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթը, որը ներառում է սահմանափակումներ և՛ խաղային կոնսոլների, և՛ ստվերային նավատորմի վրա։ Մենք նաև նոր պաշտպանական նախաձեռնություններ ենք ներկայացնում՝ կարճաժամկետ ժամկետում Ուկրաինային զինամթերք տրամադրելու համար», - ասել է նա՝ ժամանելով դաշինքի արտգործնախարարների հանդիպմանը։
Կալլասը նաև հավելել է, որ ԵՄ նոր ռազմական նախաձեռնությունները «կքննարկվեն մարտի 6-ին կայանալիք ԵՄ առաջնորդների արտակարգ գագաթնաժողովում»:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)