Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ պայթյուն է որոտացել
Աշխարհ
Ֆրանսիայի Մարսել քաղաքում ՌԴ հյուպատոսության մոտ պայթյուն է որոտացել։ Այն, ենթադրաբար, տեղի է ունեցել Ֆրանսիայի Մարսել քաղաքում գտնվող «ռուսական հյուպատոսության մոտ», հայտնում է BFMTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով քաղաքի հրշեջ ծառայությանը, փոխանցում է Euromedia24-ը։
Այնտեղից հայտնել են, որ պայթյունը տեղի է ունեցել 08:00-ից քիչ առաջ (Մոսկվայի ժամանակով 10:00-ին):
Ռուսաստանի հյուպատոսությունը գտնվում է Ամբրուազ Պարեի պողոտայում՝ Մարսելի 8-րդ թաղամասում։ Դեպքի վայրում են մոտ 30 հրշեջներ և ոստիկաններ։
Տուժածների մասին տեղեկություններ չկան։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)