Վագենկնեխտի կուսակցությունը կարող է վիճարկել ընտրությունների արդյունքները
Աշխարհ
«Սահրա Վագենկնեխտ հանուն բանականության և արդարության միություն» կուսակցությունը ցանկանում է քննարկել կիրակի օրը կայացած Բունդեսթագի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն իր իրավաբանների հետ վիճարկելու հարցը։ Այս մասին հայտարարել է կուսակցության առաջնորդ Սահրա Վագենկնեխտը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա բացատրել է, որ արտերկրում ապրող գերմանացիների միայն փոքր մասն է կարողացել մասնակցել քվեարկությանը։
«Եթե կուսակցությունը հեռացվի Բունդեսթագից, քանի որ չունի 13400 ձայն, և համապատասխան թվով մարդիկ չեն կարողացել մասնակցել ընտրություններին և օգտվել իրենց ընտրական իրավունքից, հարց է առաջանում ընտրությունների արդյունքների իրավական ուժի մասին»,- ասել է Վագենկնեխտը Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)