Կրեմլը հայտնել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների նոր հանդիպման մասին
Աշխարհ
Արտաքին գործերի նախարարության միջոցով փորձագիտական մակարդակով կանցկացվի Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև նոր հանդիպում «գրգռող գործոնների» վերաբերյալ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Փետրվարի 23-ին ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ այս շաբաթվա վերջին Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև նոր բանակցություններ կանցկացվեն՝ նվիրված երկկողմ հարաբերություններում «գրգռող գործոններին»։ Փոխնախարարը մանրամասնել է, որ հանդիպումը տեղի է ունենալու արտաքին քաղաքական գերատեսչությունների «դեպարտամենտի տնօրենների» մակարդակով։
Պեսկովը հաստատել է, որ բանակցությունները վերաբերում են նախարարների խորհրդի միջոցով փորձագիտական մակարդակով բանակցություններ սկսելուն, ինչի շուրջ փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայում համաձայնության են եկել երկու երկրների պատվիրակությունները։
«Սա նույն երկխոսությունն է «գրգռող գործոնների» և, առաջին հերթին, երկու կողմերի դիվանագիտական առաքելությունների աշխատանքի ապաշրջափակման շուրջ»,- պարզաբանել է Կրեմլի ներկայացուցիչը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)