Ուկրաինան պատրաստ է գերիներին փոխանակել Ռուսաստանի հետ «բոլորը՝ բոլորի դիմաց» սխեմայով․ Զելենսկի
Աշխարհ
Ուկրաինական կողմը պատրաստ է Ռուսաստանի հետ գերիների փոխանակում իրականացնել «բոլորը՝ բոլորի դիմաց» սխեմայով։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Կիևում եվրոպացի առաջնորդների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է UNIAN Telegram ալիքը։
«Սա կարող է քայլ լինել պատերազմի ավարտին հասնելու համար»,- ասել է նա։
Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան, Եվրոպան և Միացյալ Նահանգները պետք է ներկա լինեն Ռուսաստանի հետ բանակցություններին, որպեսզի խաղաղ կարգավորումը չշարադրվի «նորմալացման կամ հաշտեցման» մասին բառերով։ Մինչ այս Ուկրաինայի ղեկավարը հայտարարել էր, որ պատրաստ է լքել նախագահի պաշտոնը՝ ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության դիմաց։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)