Ստամբուլի պայմանավորվածությունները կարող են խաղաղության հիմք դառնալ․ Լավրով
Աշխարհ
Ստամբուլի համաձայնագրերի նախագծերը կարող են հիմք դառնալ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման համար։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է РИА Новости-ն։
Փետրվարի 23-ին համապատասխան միտքը հնչեցրել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը։ Նրա կարծիքով՝ 2022 թվականին կողմերը շատ մոտ էին հրադադարի համաձայնագրի ստորագրմանը։
Լավրովն ասել է, որ չի լսել այս հարցի վերաբերյալ Վիտկովի հայտարարությունները, սակայն ընդգծել է, որ Ռուսաստանը բազմիցս նման առաջարկ է արել։
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս հանդես է եկել նման հայտարարությամբ՝ հիշեցնելով, որ Ստամբուլում մենք թերևս մեկ ժամ էր մնացել ուկրաինացիների առաջարկած սկզբունքների վրա հիմնված լիարժեք համաձայնագրի ստորագրումից, սակայն Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն արգելեց դա»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում