Ինչպիսի ուժեր է առաջարկել ստեղծել Իսպանիայի արտգործնախարարը
Աշխարհ
Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսն առաջարկել է դիտարկել ԵՄ-ում արագ արձագանքման ուժեր ունենալու հնարավորությունը, որը կարող է դառնալ եվրոպական բանակի առանցքը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր ես կխնդրեմ ձեզ խորհել, թե ինչպես Եվրոպան պետք է զարգացնի իր անվտանգության կարողությունները», - ասել է դիվանագետը ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը:
«Այդ կարողությունները պետք է ներառեն արագ տեղակայվող ուժ ունենալու հնարավորությունը, որը կարող է նույնիսկ դառնալ եվրոպական բանակի սաղմը, որի մասին մենք բազմիցս խոսել ենք», - ավելացրել է Ալբարեսը:
«Պետք է ներգրավել բավարար ֆինանսական ռեսուրսներ, որոնք կլինեն եվրոպական, ոչ թե հենվենք միայն ազգային բյուջեների վրա»,- մանրամասնել է նախարարը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)