Ռադան ձախողել է Զելենսկու ժամկետը երկարացնող բանաձևի քվեարկությունը․ Ժելեզնյակ
Աշխարհ
Գերագույն Ռադան, եվրահանձնակատարների ներկայությամբ, ձախողել է Վլադիմիր Զելենսկիի լիազորությունները շարունակող բանաձևի օգտին քվեարկությունը։ Այս մասին հայտնել է պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ուկրաինայում ժողովրդավարությանն աջակցելու մասին Գերագույն Ռադայի հայտարարությունը ձախողվել է»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։
«Խորհրդարանը ընդգծում է, որ Վլադիմիր Զելենսկին պետք է կատարի իր լիազորությունները, մինչ նորընտիր նախագահի պաշտոնի ստանփնումը»,- ասվում է բանաձևում, որը չի ընդունվել։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան